Ամիօ բանկը և El Motors ավտոսրահը ներկայացնում են BYD-ի երեք պահանջված էլեկտրամոբիլները՝ նախատեսված տարբեր նախընտրություններ ունեցող մարդկանց համար։ BYD Seagull – կոմպակտ քաղաքային մոդել՝ իդեալական ամենօրյա ուղևորությունների համար։ BYD E2 – հարմարավետ մոդել, որը հավասարապես հարմար է թե´ քաղաքային, թե´ միջքաղաքային երթևեկության համար։ BYD Yuan Up – ընդարձակ մոդել՝ հարմար ընտանեկան ճանապարհորդությունների և ավելի երկար ուղևորությունների համար։ Բոլոր երեք մոդելները հասանելի են Ամիօ բանկի ավտովարկի միջոցով՝ հատուկ պայմաններով․ 9% տարեկան տոկոսադրույք (փաստացի՝ 9.36%-11.35%) մինչև 60…
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը
Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա այդպիսի հնարավորություն. անվճար, հուսալի և գաղտնաբար։ Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ միասին իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ Կարող եք զանգահարել 0800 00 900 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00-ն: Հուզական աջակցության «Թեժ գծի» մասնագետները Ձեզ կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հուզական և հոգեբանական աջակցություն և, անհրաժեշտության պարագայում կօգնեն գտնել հավելյալ ծառայություններ՝ Ձեր բարեկեցությունն ապահովելու համար։
Կարդալ ավելինՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին․ ամփոփվել է ՆԳՆ Գեղարքունիքի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը
Օգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 192 դեպք։ Աճել են…
Կարդալ ավելինՀետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքում
Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․ «Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր…
Կարդալ ավելին710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու» չափորոշիչներին։ Ներառված հուշարձանների թվում են «Տիրինկատար» հնավայրը և…
Կարդալ ավելինԲնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը
Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, նույն` Բաղրամյան փողոցում բնակվող 19-ամյա մի երիտասարդ, անցնելով դարպասի վրայով` ապօրինի մուտք է գործել բակ և օգտվելով մուտքի դուռը կողպված…
Կարդալ ավելինԱդրբեջան-Իսրայել դաշինքի հիմքերն ու նպատակները
Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ 1992 թվականին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին Ադրբեջանում բացվել է Իսրայելի դեսպանություն։ Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական երկխոսությունն սկիզբ է առել 1995 թվականին։ Կողմերն՝…
Կարդալ ավելինՊարոնյան – Ձորափի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
Կարդալ ավելինՄեկ տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ ՆԳՆ օրենսդրական փոփոխությունը
Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն են։ Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա…
Կարդալ ավելին10․5% տարեկան եկամտաբերությամբ ավանդ` AMIO Mobile հավելվածում
Ամիօ բանկն առաջարկում է մինչև 10․5% տարեկան եկամտաբերություն՝ ՀՀ դրամով ավանդների համար։ Բացառիկ տոկոսադրույքով ավանդը հասանելի է AMIO Mobile հավելվածում՝ 31-1095 օր ժամկետով ձևակերպվող, 30,000 ՀՀ դրամից սկսած ավանդների համար։ Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ապա չի նշանակում, որ չեք կարող օգտվել առաջարկից։ Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ընդամենը մի քանի րոպեում՝ անցնելով…
Կարդալ ավելին








