ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող…
Կարդալ ավելին«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
«Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։ Վերջերս «The American Spectator» և «The Christian Post» լրատվամիջոցներում, միջազգային լսարանին ուղղված, ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդվածներ են հրապարակվել՝ A Fascinating Nation at the Crossroads of Civilizations[1] և Travel: Visiting Azerbaijan, a little-known country at the crossroads of everything[2]։ Հարկ է նշել, որ հոդվածների հեղինակները չեն էլ թաքցնում վճարի դիմաց քարոզչական նյութեր…
Կարդալ ավելինՍտորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ.,…
Կարդալ ավելինԻրազեկում հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։ Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։ Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։ Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին…
Կարդալ ավելինՊարեկները կանխել են հանցագործությունը, հետապնդել ու բռնել դիմակավոր երիտասարդին(տեսանյութ)
Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։ Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Էմիլ Օրդուխանյանը
ՀՀ ԳԱԱ -ն progressarmenia.com-ին փոխանցում է, որ մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին։ Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով։ Այնուհետև, նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է…
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
Լիզինգը դարձել է զարգացող և ընդլայնվող ընկերությունների համար կարևոր գործիք՝ կապիտալ ներդրումների իրականացման համար՝ ապահովելով արագ ու ճկուն լուծումներ: Ամիօ բանկն առաջարկում է բիզնեսներին տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հարմարեցված լուծումներ՝ արտոնյալ պայմաններով, մրցունակ տոկոսադրույքներով և արագացված գործընթացներով: Օգտվե´ք Ամիօ լիզինգից և բիզնեսի աճին զուգահեռ կունենաք մի շարք առավելություններ. անհատականացված պայմաններձեր բիզնեսի կարիքներին համապատասխան 50% կանխավճարի դեպքում՝ լիզինգի ձևակերպում առանց ֆինանսական վերլուծության նորագույն տեխնիկա՝ առանց նախնական միանվագ ծախսի Լիզինգը տրամադրվում է…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 381 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(տեսանյութ)
Մայիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 754, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 2, վարելու ընթացքում ծխելու՝ 347, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 273, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 54 և 1950 այլ իրավախախտում։ 125 մեքենա շահագործվել է…
Կարդալ ավելին2 միլոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել: Համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ:…
Կարդալ ավելին«ՀՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են ստորև ներկայացվող պահանջներին: Փորձագետին…
Կարդալ ավելին