ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին
Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։ Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է… Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե…
Կարդալ ավելինՔաղցկեղի բջիջները հնարավոր է ոչնչացնել՝ նրանց ճարպերի հասանելիությունից զրկելով. Cell
ԱՄՆ Վան Անդելի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղի բջիջներին ճարպի հասանելիությունից զրկելը նրանց զգայուն է դարձնում ֆերրոպտոզի նկատմամբ՝ ենթարկելով օքսիդատիվ ինքնաոչնչացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Chemical Biology բժշկագիտական հանդեսում: Գիտնականները նշել են, որ քաղցկեղի բջիջներն ընդունակ են «գողանալ» օրգանիզմի ճարպերն ու դրանք որպես վառելիք օգտագործել՝ իրենց զարգացման համար։ Հետազոտողները ձգտել են պարզել՝ արդյոք այս գործընթացը հնարավո՞ր է կասեցնել: Գիտնականները կենտրոնացել են ֆերրոպտոզի վրա՝ բջջային ինքնաոչնչացման մի տեսակ, որն ի հայտ է գալիս, երբ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. Ցրտահարություն
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացում է տարածել, որ հոկտեմբերի 24-ին, 27-ին և 28-ին Արարատյան դաշտի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է ցրտահարություն՝ -1-3, հողի մակերեսին՝ -4-5։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…
Կարդալ ավելինՊահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն
Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը հայտարարություն է տարածել. «Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի…
Կարդալ ավելինՊարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում
2021թ. հուլիսից մինչեւ 22024թ. սեպտեմբեր կատարվել եւ գրանցվել է 1 մլն 673 հազար իրավախախտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։ Դրանցից բողոքարկվել է մոտ 37 000-ը, ինչը, նրա խոսքով՝ կազմում է գրանցված իրավախախտումների ընդհանուր թվի 2 տոկոսը։ «8 278 արձանագրություններ, որոնք կազմել են պարեկները, զրոյացվել են կամ ճանաչվել անվավեր։ Այսինքն՝ փաստացի բավարարվել է բողոքարկված դիմումների միայն 22 տոկոսը»,- հայտնել…
Կարդալ ավելինՄանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով: «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների առաջին բաղադրիչը նպատակ ունի բարելավելու ատեստավորման ընթացակարգերը և մասնագիտական զարգացման գործընթացները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ երկրորդ…
Կարդալ ավելին12-ամյա պարտադիր կրթության իրավունքի իրացման համար տարկետում կտրվի մեկ անգամ՝ ուսումնառության ողջ ընթացքի համար.Նախարարություն
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն ու կրթության շարունակականության իրավունքի իրացման գործընթացի հեշտացումն է: «Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն ենք ընձեռում ուսումնառության ողջ ընթացքի համար տարկետում ստանալ մեկ անգամ՝ այն քաղաքացիներին, որոնք շարունակում են կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ պարտադիր 12-ամյա…
Կարդալ ավելինՎանաձոր-Սպիտակ մայրուղու վրա գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդի կառույցի պատերը, առաստաղը եղել են ոչ նորոգ վիճակում՝ բորբոսի հետքեր, իսկ սննդամթերք հետ առնչվող աշխատանքային մակերևույթները՝ աշխատանքային սեղանների, դարակաշարերի, պահարանների մակերեսները եղել են անհարթ ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը։…
Կարդալ ավելինՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառության համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ քաղաքացիություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2024 թ. դրությամբ գրանցում չունեցողներ): Դիմումներն ընդունվում են մինչև 2025 թ. հունվարի 15-ը: …
Կարդալ ավելին