Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի…
Կարդալ ավելինՀայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման
Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը դատապարտվել է 19, Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Հայ ռազմագերիները 9 տարի իրենց պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։
Կարդալ ավելինԲնակչության համար գազի սակագինը ՀՀ 4 ղեկավարների օրոք (Գրաֆիկ)
Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները բարձրացնելու մասին։ Բնակչության կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվարկով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ։ 90-ականների սկզբներին ընդհատվեց Հայաստանի գազամատակարարումը տարածաշրջանում ծագած հակամարտությունների (Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախյան) պատճառով: Պարբերաբար պայթեցվում էին Հայաստան գազ մատակարարող խողովակները։ Խորհրդային…
Կարդալ ավելինԷրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է նրա հետ Թուրքիայում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ, նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ Քալինն ասել էր, թե Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում։ «Մեր նախագահն (Էրդողանը – խմբ.) արդեն այս ուղերձը (Զելենսկու պատրաստակամության մասին – խմբ.) փոխանցել է Պուտինին։…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի
Հայաստանում մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 341-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3422 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 916 349 է: Վերջին մեկ օրում առողջացել է 505 պացիենտ, փաստացի այս պահին բուժվում է 4984 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8536 է:…
Կարդալ ավելինՔննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն
Նպատակ ունենալով ներդաշնակեցնել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, խթանել մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանն առաջարկում են փոփոխություներ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 4-ի ԱԺ նիստում: Փոփոխությունների արդյունքում սեփականատերեր չհամարվող անձինք հնարավորություն կստանան անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան…
Կարդալ ավելինԱշխարհը պարենային ճգնաժամի եզրին է. Ինչպե՞ս Հայաստանը կարող է մեղմել դրա հետեւանքները
Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը լուրջ մարտահրավերներ է կանխատեսում պարենային անվտանգության մասով Այս հարցը, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, մշտական բնույթ է կրում Հայաստանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, որ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, բայց ամեն դեպքում դրանով պետք է զբաղվել։ Իսկ ի՞նչ անել Նախ, ըստ տնտեսագետի, պետք է խրախուսել տեղական արտադրությունը եւ առավելագույնս օգտագործել չմշակվող գյուղատնտեսական հողերի ներուժը։ Նշենք, որ տարբեր տվյալներով, Հայաստանում չմշակվող վարելահողերի մասնաբաժինը 50 տոկոս է կազմում։ Երկրորդ՝ ամենալուրջ ուշադրությունը…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի
Հայաստանում մարտի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421008 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2909913 վերջին մեկ օրում` 3847 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5875 պացիենտ, նվազել է 597-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 404993 անձ` վերջին մեկ օրում 836 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի,…
Կարդալ ավելինՄոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչեւ 1250 դոլար
Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։ «Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ, «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,- նշեց նա։ Ըստ Սոնա Եղիազարյանի՝ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով։…
Կարդալ ավելին