Ապրիլի 30-ին հանրապետության որոշ վայրերում, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +25+28,
Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26։