Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալվել է ONTALK-ի ԵՐԻՏ/CAST-ին և զրուցել ակտիվ երիտասարդներ Համլետ Պետրոսյանի և Լաուրա Թորոսյանի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Գլխավոր թեման երեխաների իրավունքների պաշտպանությունն էր, որը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ամենակարևոր ուղղություններից է: Ոլորտում վերջին տարիներին գրանցվել է դրական առաջընթաց, այնուամենայնիվ, խնդիրները դեռ բազմաթիվ են: Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերն ավելացել են, դրանք շատ մեծ թիվ են կազմում հենց ընտանիքներում: Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ…
Կարդալ ավելինՀնդկաստանը հայտնել է երկրում կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքի մասին
Առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ Հնդկաստանում կապիկի ծաղիկի կասկածելի դեպք է գրանցվել մի տղամարդու մոտ, որը վերջերս է վերադարձել վիրուսի բռնկում ունեցած երկրից: Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը մեկուսացվել է հիվանդանոցում և ենթարկվում է բուժման։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը չի հստակեցրել, թե հիվանդի մոտ կապիկի ծաղիկի ինչ շտամ է հայտնաբերվել, սակայն ներկայումս թեստեր են անցկացվում վարակը հաստատելու համար։ Կապիկի ծաղիկը կարող է տարածվել սերտ շփման դեպքում: Այն սովորաբար թեթև է ընթանում, բայց…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին՝ կեսօրից հետո, 12-ի երեկոյան ժամերին սպասվում…
Կարդալ ավելինRenault-ի ղեկավար. Եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերությանը 15 միլիարդ եվրոյի տուգանք է սպառնում
Եվրոպական ավտոարդյունաբերությունը կարող է 15 միլիարդ եվրո տուգանքի ենթարկվել իր ածխաթթու գազի արտանետումների համար՝ էլեկտրական մեքենաների պահանջարկի անկման պատճառով, ասել է Renault-ի գործադիր տնօրեն Լուկա դե Մեոն: Ավտոարտադրողները 2025 թվականին կկանգնեն ԵՄ-ում CO2-ի արտանետումների խստացված նպատակային ցուցանիշների առաջ, քանի որ նոր մեքենաների վաճառքի համար արտանետումների սահմանաչափը 2024 թվականի 116 գրամ/կմ-ից կիջնի միջինը մինչև 94 գրամ/կմ-ի: «Եթե էլեկտրական մեքենաները մնան ներկայիս մակարդակին, ապա եվրոպական արդյունաբերությունը, հավանաբար, ստիպված կլինի 15 միլիարդ եվրոյի տուգանք վճարել կամ հրաժարվել ավելի…
Կարդալ ավելինՊուտինը մոտ ժամանակներս օտարերկրյա ուղեւորություններ չի նախատեսում. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում օտարերկրյա ուղեւորություններ չի նախատեսում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, առաջիկայում չի նախատեսում»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առայժմ տեղեկություն չկա, թե երբ կարող է տեղի ունենալ հաջորդ օտարերկրյա ուղեւորությունը։ Մինչ այդ, սեպտեմբերի 2-3-ին, ՌԴ նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Մոնղոլիա։ Անցած ամռանը ՌԴ նախագահը չորս միջազգային ուղեւորություն է կատարել՝ օգոստոսի 18-19-ին պետական այցով (ամենաբարձրը դիվանագիտական աստիճանակարգման մեջ) գտնվել է Ադրբեջանում, հուլիսի 3-4-ին…
Կարդալ ավելինՀԱՊԿ-ում հայտնել են անօդաչուների օգտագործմանը հատուկ ուշադրություն նվիրելու անհրաժեշտության մասին
Ղրղզստանում անցկացվող «Փոխգործակցություն-2024» զորավարժություններում պետք է հատուկ ուշադրություն դարձնել անօդաչուներին եւ դրանց դեմ պայքարին, շաբաթ օրը տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ներկայում իրադրությունն աշխարհում բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը։ Կենտրոնաասիական տարածաշրջանում բարձր մակարդակով պահպանվում են ռիսկերն ու մարտահրավերները՝ կապված միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական տարածման հետ»,- հայտնել է շտաբի պետը զորավարժությունների բացման արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը կառավարման…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սեպտեմբերի 7-ին և 12-ին՝ երեկոյան ժամերին, 10-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է…
Կարդալ ավելինԿամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա
ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ԴԵՆԻՍ ՄԻԼԼԵՐ Սեպտեմբերի 12-ին, ժամը 19:00 ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ Համերգ՝ նվիրված ՊԵՏՐՈՍ ՀԱՅԿԱԶՅԱՆԻ հիշատակին Մենակատարներ՝ ԱՍՏՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ/ջութակ ԴԵՆԻՍ ՄԻԼԼԵՐ/դաշնամուր Ծրագրում՝ Է. Գրիգ – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար թիվ 3 դո մինոր, Op.45 Կ. Դեբյուսի – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար սոլ մինոր Ս. Ֆրանկ – Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ Գնել օնլայն տոմս. https://nccm.am/hy/events?id=1787 ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Տեղեկությունների համար…
Կարդալ ավելինՄեծապես կարևորում ենք Ֆրանսիայի ջանքերը տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության հաստատման գործում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր երկարամյա մասնագիտական գործունեության և անցած քաղաքական ու դիվանագիտական կարևոր ուղու ընթացքում ձեռք բերված հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ Հանձնառու եմ համատեղ ջանքերով նպաստելու Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ ընդգրկուն օրակարգի ընդլայնմանն ու նոր հավակնոտ ծրագրերի իրականացմանը,…
Կարդալ ավելինԷրդողանն իսլամական երկրներին կոչ է անում Իսրայելի դեմ դաշինք կազմել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դաշինք կազմեն Իսրայելի կողմից «ծավալվող էքսպանսիոնիզմի սպառնալիքի» դեմ, հայտնում է Reuters-ը։ Այսպես նա մեկնաբանել է իսրայելական զորքերի կողմից ամերիկաբնակ թուրք կնոջ սպանությունը, ով ուրբաթ օրը մասնակցել էր Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման դեմ բողոքի ցույցին։ «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, իսրայելական ավազակապետությունը և իսրայելական պետական ահաբեկչությունը, իսլամական երկրների դաշինքն է», – ասել է Էրդողանը Ստամբուլի մերձակայքում…
Կարդալ ավելին