Հայաստանում ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) օրերես լրատվամիջոցներին հրավիրել էր հանդիպման, որի շրջանակներում տեղի ունեցավ բաց քննարկումներ կապված ՀՀ-ում գյուղատնտեսության , պարենի, սննդի հասանելիության, համաճարագների, գլոբալ տաքացման և այլ հարցեր, որոնք լոկալ նշանակություն ունեն Հայաստանում, որի հետևանքներն ազդում են մեր երկրի պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացմանը: Այս հարցերի շուրջ բուռն քննարկումներ եղան , որին մասնակցում էին նաև վերոհիշյալ ծրագրի հայաստանյան ներկայացուցինչները, ովքեր ներկայացնում էին կոնկրետ ոլորտներ: Առաջիկայում մեր ընթերցողների բարձրացրած հարցերի շուրջ…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված գիտաժողով
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայրիկ Մուրադյան – 120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ «Այսօր Արվեստի ինստիտուտի տարեգրության կարևոր օրերից մեկն է, որովհետև ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված հայ ժողովրդական երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի ստեղծագործական գործունեության ժառանգության ուսումնասիրությանն ու արժևորմանը։ Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն կներկայացվի Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ»,- ասաց Աննա Ասատրյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց…
Կարդալ ավելինՎայելիր բացառիկ արտոնություններ Amio Mastercard World Elite քարտով
Ճամփորդության իրական արժեքը որոշվում է այն արտոնություններով, որոնք ուղեկցում են քեզ ճանապարհին։ Amio Mastercard World Elite քարտը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու բացառիկ առավելությունները։ Եթե ունես Amio Mastercard World Elite, ապա ունես՝ • Անսահմանափակ մուտք աշխարհի 1200 օդանավակայանների բիզնես սրահներ, • Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում հերթերից խուսափելու համար, • Հյուրանոցների և ռեստորանների հատուկ առաջարկներ ու զեղչեր, • Concierge ծառայություն՝ 24/7 հասանելիությամբ, • Global Roaming ծառայություն, • Ճանապարհորդական ապահովագրություն՝ հանգիստդ ապահով վայելելու…
Կարդալ ավելինԴելիմիտացիայի և դեմարկացիայի մասով կարող են նորություններ հայտնվել․ ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը անվտանգության, զարգացման և բարգավաճման հասնելու հիմնական և կարճ ճանապարհ է համարում երկրում խաղաղ, անվտանգ միջավայրի և համագործակցության մթնոլորտ ստեղծելու գործիքները, որքանով, որ դա հնարավոր է և այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամանակն է զգալի արդյունքներ տեսնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ «Մենք աշխատում ենք հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, ենթադրում ենք, որ ամերիկացիների հետ շփումը կակտիվանա՝ հայկական երկաթուղու և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ զարգացումները…
Կարդալ ավելինՄարզպետարանների ենթակայության դպրոցները 2026 թ. սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍՆ–ին, իսկ Երևանի դպրոցները՝ 2027–ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օրենսդրական փաթեթը կարևորել է հանրակրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանման և դրանց կիրառման համատեքստում։ Մասնավորապես՝ նախատեսվում է դպրոցների համար սահմանել մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության։ «Դպրոցների բովանդակային կառավարումը՝ որպես լիազոր մարմին, կիրականացվի ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ վարչատնտեսական գործառույթների…
Կարդալ ավելինԱմիօ Բանկը «Տուն Էքսպո 2025»-ում․ երազանքի տունն ավելի մոտ է
Սեպտեմբերի 5-7-ը Ամիօ բանկը մասնակցեց տարվա ամենասպասված անշարժ գույքի ցուցահանդեսին՝ «Տուն Էքսպո 2025»-ին, որտեղ ներկայացավ բացառիկ հիփոթեքային առաջարկներով և անակնկալներով։ Տաղավարում այցելուները ծանոթացան հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման և վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաև բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա հատուկ առաջարկների շնորհիվ ցուցահանդեսի ընթացքում կնքվեցին բազմաթիվ գործարքներ։ «Մեր այցելուներին մենք առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ գործող տոկոսադրույքից 0.5% ցածր բոլոր նախագծերի համար։ ՄԼ Մայնինգ ընկերության հետ «Նոր Երևան» նախագծում, երկրորդ մասնաշենքից բնակարան ձեռք բերելու…
Կարդալ ավելինԱրմավիրի համայնքային ոստիկանները Մրգաշատ գյուղի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ ու պահում թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաշատցու հողամասում հայտնաբերվեց կանեփի չորս թուփ, իսկ բակում` մարիխուանայի նմանվող զանգվածներ և «Խիմկայի» նմանվող լուծույթով հարյուրգրամանոց պլաստիկ տարա: Տանտերը հայտնել է, որ այդ բոլորն իրենն են, լուծույթն էլ ինքն է պատրաստել` անձնական օգտագործման համար: 43-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ…
Կարդալ ավելինՊրոդյուսեր և APPA-ի հիմնադիր Զառա Մխեյանի հետ, ով դեկտեմբերին կներկայացնի «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի պրեմիերան
Պրոդյուսեր և APPA-ի հիմնադիր Զառա Մխեյանը այս դեկտեմբերին ներկայացնում է մեր ժամանակների հերոս Ալեն Մարգարյանի մոտիվներով ստեղծված՝ «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի պրեմիերան: …
Կարդալ ավելինԱնպարտելի և ստեղծարար․ FEMINNO-ն Գլենդելի տեխնոլոգիական շաբաթում (Glendale Tech Week)
Նորարարության ոլորտում հայ կանանց ներուժը արտացոլվեց Գլենդելի տեխնոլոգիական շաբաթ 2025-ի ժամանակ, որտեղ FEMINNO-ն, համագործակցելով DISQO-ի հետ, կազմակերպել էր ազդեցիկ երեկո՝ լի քննարկումներով, մշակույթով և համայնքային շփումներով։ Հայաստանում հիմնադրված FEMINNO-ն այսօր վերածվել է գլոբալ ցանցի, որը խթանում է հնարավորությունների հավասարությունը և նորարարությունը STEM ծրագրերի, համաժողովների և համայնքային նախաձեռնությունների միջոցով։ DISQO-ն Glendale-ում հայ հիմնադիրների կողմից ստեղծված տեխնոլոգիական ընկերություն է, որը հայտնի է իր ներառական մշակույթով և տեխնոլոգիաներում կանանց աջակցելու քաղաքականությամբ, ինչի պատճառով էլ բացել էր դռները նորարար լսարանի համար։ Միջոցառումը…
Կարդալ ավելինՎիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։ Ամառային դպրոցը կազմակերպվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ Դասախոսների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Դպրոցին մասնակցում են երիտասարդ գիտնականներ…
Կարդալ ավելին









