2023 թվականին Հայաստանում գնանկում է գրանցվել. ԿԲ նախագահ

2023 թվականին Հայաստանում գնանկում է գրանցվել. ԿԲ նախագահ

2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջի դրությամբ կազմել -0,6։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է՝ հասնելով -0,4-ի։ «Չորրորդ եռամսյակում շարունակվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների աճով։ Տարեվերջին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճի տեմպի դանդաղում: Ներքին պահանջարկը մնում է բարձր, իսկ գնաճային միջավայրը՝ ցածր։ Սպասվում է թույլ արտաքին գնանկումային ազդեցություն տնտեսության…

Կարդալ ավելին

Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից զոհերի թիվը գերազանցել է 26,7 հազարը

Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից զոհերի թիվը գերազանցել է 26,7 հազարը

Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրման հետեւանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 26751-ի, վիրավորվել է 65636 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 114 և վիրավորվել 249 մարդ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մահացածներից շատերի մարմինները դեռևս մնում են ավերված շենքերի տակ և անկլավի ճանապարհներին։ Շտապօգնության բրիգադները և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները չեն կարողանում հասնել նրանց։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նաև հայտնել…

Կարդալ ավելին

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին  ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։ Նա նշեց, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարնը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։ Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի  -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -4-8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -3-6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-6-9, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2-6, Լոռիում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2+2, Տավուշում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -19-22, ցերեկը՝ -4-6, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-9,…

Կարդալ ավելին

Այսօր հեռուստաեթերում գրեթե ռուսական բովանդակություն չկա. 6-7 տարի առաջ 70-80 տոկոսը ռուսական էր. Տիգրան Հակոբյան

Այսօր հեռուստաեթերում գրեթե ռուսական բովանդակություն չկա. 6-7 տարի առաջ 70-80 տոկոսը ռուսական էր. Տիգրան Հակոբյան

Անցյալ տարի դարձանք միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ: Մենք միակ երկիրն ենք, որ սահման չունենալով Միջերկրական ծովի հետ, այդ հարթակի անդամ ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Ոչ միայն դարձանք այդ հարթակի անդամ, այլեւ Հայաստանն ընտրվեց այդ հարթակի փոխնախագահ եւ այս տարվա հոկտեմբերին այդ կառույցի ժողովը  կանցնի Հայաստանում: Նաեւ նախանցյալ տարի դարձել ենք ֆրոնկոֆոն երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ»,-ասաց նա: Տիգրն Հակոբյանը տեղեկացրեց,…

Կարդալ ավելին

ՔՊ խմբակցությունը հանդիպման է կանչել Ավինյանի՞ն

ՔՊ խմբակցությունը հանդիպման է կանչել Ավինյանի՞ն

Ըստ տարածված լուրերի այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երեւանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց: Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում:

Կարդալ ավելին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին։ Հայտարարության մեջ նշված է. «Եկե´ք ոստիկանություն․ Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության։ Նպատակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Ժամկետներ՝ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցում՝ 5 ամիս: Ուսուցման ավարտը՝ սեպտեմբերի վերջ: Ով կարող է դիմել՝…

Կարդալ ավելին

Կոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Կոռուպցիայի ընկալման համաթիվ. 2023-ը բացահայտում է, որ  տարածաշրջանը գտնվում է ճգնաժամի մեջ

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից այսօր հրապարակված 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան   մենամարտում են օրենքի չգործող գերակայության,  ահագնացվող ավտորիտարիզմի և լայնածավալ կոռուպցիայի հետ:   Ժողովրդավարության  համատարած հետընթացի և արդարադատության վտանգված համակարգերի արդյունքը  կոռուպցիայի վերահսկման թուլացումն է: Չնայած տարածաշրջանի մեծ մասի առջև ծառացած ծանր մարտահրավերներին, փոփոխությունները հնարավոր են, ինչի մասին վկայում է հինգ երկրների առաջընթացը, որոնք 2014 թվականից ի վեր զգալիորեն բարելավել են իրենց ԿԸՀ ցուցանիշները: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի…

Կարդալ ավելին

Հայաստանի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի. նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաեւ հավելել է. «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն…

Կարդալ ավելին

Պետությանը պատճառվել է 1.8 մլրդ դրամի վնաս. ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը

Պետությանը պատճառվել է 1.8 մլրդ դրամի վնաս. ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի մասով 2023 թվականի տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ իրականացվել է 78 ստուգում (75 տնտեսվարող սուբյեկտում), արձանագրվել է 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով), նշանակվել է 146 վարչական տույժ, 16.790.000 դրամի տուգանք, 339.912.663 դրամի՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս: Հայտնաբերվել է նաև 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք, 2.787.275 խոր. մ՝ ապօրինի հանքանյութի ծավալ, 1.800.918.616 դրամի՝ պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով), 2 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է:

Կարդալ ավելին
1 534 535 536 537 538 851