Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրում անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Տնտեսավարողը, չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով վերցրել է հարակից տարածքով հոսող գետակից՝ իրականացնելով ապօրինի ջրառ մակերևութային ջրային ռեսուրսից։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։
Կարդալ ավելինՔաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 6.75%
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի 4 մարզում և Երևանում: Սեպտեմբերի 17 Իջևանի Շատրվանների հրապարակ Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։ Սեպտեմբերի 18 Վանաձորի Հայքի հրապարակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։ Սեպտեմբերի 19 Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։ Սեպտեմբերի 20 Գյումրու թատերական հրապարակ Ելույթ…
Կարդալ ավելինԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 Pro
Նոր iPhone-ն արդեն պաշտոնապես ներկայացված է։ Ամիօ բանկը հնարավորություն է տալիս ստանալ այն գովազդային վիճակախաղի շրջանակում, որին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը։ Գլխավոր մրցանակից բացի՝ խաղարկվելու են նաև այլ արժեքավոր նվերներ։ Գովազդային վիճակախաղի շրջանակում անհրաժեշտ է անվճար* ձեռք բերել Amio Mastercard Student քարտ և կատարել առնվազն մեկ անկանխիկ հաշվանցված գործարք՝ 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով։ Անվճար Amio Mastercard Student քարտը հասանելի է՝ • 16-25 տարեկան անձանց, • 25 տարեկանից բարձր անձանց՝…
Կարդալ ավելին«ԿՈՒՊԱՏԻՆ» ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրության կասեցումը: Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ փաստվել է, որ այս արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են
Կարդալ ավելինՀիշեցում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց
ՀՀ կենտրոնական բանկը հիշեցնում է, որ այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2025 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ և ցանկանում են շարունակել դրանց մատուցումը, մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ 2027 թվականի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և լիցենզիայի` կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը հնարավոր չի լինի։…
Կարդալ ավելինԿլիմայական վտանգների հետևանքով 2025 թվականին ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունն խաթարվել է․ ՅՈՒՆԻՍԵՖ
Փոթորիկները, ջրհեղեղներն ու ջերմային ալիքները դպրոցների փակման, դասերի դադարեցման և կրթական գործընթացի այլ ընդհատումների պատճառ դարձած ամենատարածված կլիմայական վտանգներն են։ ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 սեպտեմբերի, 2026 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով։ «Ընդհատված ուսումնառություն․ 2025 թվականին կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթության ընդհատումների համաշխարհային պատկերը» վերլուծությունն ամփոփում է 106 երկրների կամ տարածքների տվյալները և ցույց…
Կարդալ ավելինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։ Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։ Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։ Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը: Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով: Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին:
Կարդալ ավելին









