Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

Աճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի

 Ամիօ բանկը տեղեկացնում է, որ 2026թ. մարտի 5-ին, ժամը 14:10-ին, Երևան քաղաքում կկայանա «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ և շարժական գույքի աճուրդը: Աճուրդը հրապարակային է և անցկացվում է ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված ընկերության գույքի վաճառքի ծրագրի շրջանակում: Աճուրդի է ներկայացված 44 առանձին կետերով գույքեր՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16,920,558,130 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մինչև 2026թ. փետրվարի 26-ը կարող են դատարան ներկայացնել աճուրդի մասնակցության հայտ՝…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 25-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամիների ուժգնացում, որը որոշ տեղերում կհասնի 15-19 մ/վրկ արագության։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, գիշերը Երևանում սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մնացած մասը կանցնի առանց տեղումների։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճանի սահմաններում, իսկ վաղը ցերեկը կհասնի 12-ից 14 աստիճանի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6 Կոտայքի լեռներում՝…

Կարդալ ավելին

ՀԷՑ-ում ավարտվել են 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ

ՀԷՑ-ում ավարտվել են 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Անվտանգության և վերահսկողության ու Տեխնիկական տնօրինությունների կողմից ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում վերհանվել են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ 15 ենթակայանների կրիտիկական վիճակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ–ը։ «Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տրվել են անհապաղ հանձնարարականներ՝ տեխնիկական և անվտանգային խնդիրների շտկման, ինչպես նաև վերակառուցման և արդիականացման ծրագրերի մշակման ուղղությամբ։ Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային…

Կարդալ ավելին

ԱՍՀՆ-ն ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգը

ԱՍՀՆ-ն ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգը

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտների իրազեկման ուղեցույցը՝ այստեղ:

Կարդալ ավելին

Մտել ենք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն ունենալը կախված է մեր որոշումներից. Փաշինյան

Մտել ենք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն ունենալը կախված է մեր որոշումներից. Փաշինյան

Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք և լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին: Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է:…

Կարդալ ավելին

Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ: ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես…

Կարդալ ավելին

Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ի մասնավորի՝ պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված, առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու…

Կարդալ ավելին

«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…

Կարդալ ավելին

Հայաստանում 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգ է առել 100 հնարավորից 46-ի մակարդակում․ փորձագետ

Հայաստանում 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգ է առել 100 հնարավորից 46-ի մակարդակում․ փորձագետ

2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի: «2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել…

Կարդալ ավելին

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն  գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների  թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել  հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը…

Կարդալ ավելին
1 8 9 10 11 12 826