Օմիկրոնի երեք ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է. մասնագետ

Օմիկրոնի երեք ենթատեսակներից ամենավտանգավորը BA2-ն է, որն արդեն Հայաստանում է. մասնագետ

Կորոնավիուսի օմիկրոն շտամըը ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավոր ու ամենավարակիչն է BA2 ենփատեսակը: Այն արդեն Հայաստանում է եւ ընտրանքային սեկվենավորման հետազոտությունների շրջանակում անջատվել է որոշ նմուշներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ օմիկրոնի BA2 ենփատեսակի երկու դեպք է հայտնաբերվել սեկվենավորման ընթացքում, բայց դա չի նշանակում, որ երկրում միայն այդ երկու դեպքն է. քանի որ սեկվենավորման են ենթարկվում ոչ բոլոր դրական նմուշները,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ միջազգային հետախուզում հայտարարելը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ միջազգային հետախուզում հայտարարելը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդում հարուցելն ու միջազգային հետախուզում հայտարարելը։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի,…

Կարդալ ավելին

Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է

Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է

Հասարակական կազմակերպության պաշտոնական էջը տեղեկացնում է՝ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահները կազդարարեն կազմակերպության գործունեության սկիզբը և կներկայացնեն կազմակերպության առաքելությունը Փետրվարի 24-ին,ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի մամուլի ասուլիսը: Առողջապահության ոլորտում բազմամյա կառավարչական փորձ ունեցող համանախագահները կներկայացնեն իրենց կողմից հիմնադրած հասարակական կազմակերպության գործունեությունը, քաղաքացիական հասարակության միջակայքում առողջության իրավունքի ամրապնդման անհրաժեշտությունը: Համանախագահները կանդրադառնան առողջապահական և սոցիալական ոլորտների…

Կարդալ ավելին

Քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, ինչպես նաեւ նվազագույն կենսաթոշակի չափն ինդեքսավորել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ…

Կարդալ ավելին

Կայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը

Կայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը

Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխատանքային փաստաթղթերի շրջանակում անդրադարձ է եղել անդամ երկրներում հանրային առողջության եւ պատվաստումների ծրագրերի իրականացման ընթացքին, արձանագրված արդյունքներին: Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դայանա Սարումովան, խոսելով ասոցիացիայի գործունեության մասին, ներկայացրել է համավարակի պայմաններում տնտեսական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Նիստի մասնակիցները ներկայացրել են…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի  22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության  ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման…

Կարդալ ավելին

Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները

Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները

Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել…

Կարդալ ավելին

Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը

Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:  Օրինագծով նախատեսվում է`  մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին  հնարավորություն տալ  10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի  ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում

Տեղի ունեցավ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում

Գավառի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ Այսօր Գավառի խոշորացված համայնքի բյուջեի նախագծի հանրային լսումներ էր , որին մասնակցում էին Գավառ համայնքի 11 վարչական շրջանների ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գավառի համայնքապետարանի աշխատակից Տիգրան Բրսիկյանը ներկայացրեց բյուջեի մուտքային եւ ծախսային մասերն ըստ հոդվածների: Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Արտուշ Ասլանյանն ու Գրիգոր Բոշյանը ներկայացրին Գավառում և վարչական շրջաններում իրականացվելիք ծրագրերը։ Ծրագրերը կազմվել են վարչական շրջաններում իրականացված հանդիպումների ժամանակ բնակիչների…

Կարդալ ավելին
1 527 528 529 530 531 570