Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական…
Կարդալ ավելինԱնկախության օրվա առթիվ որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:
Կարդալ ավելինԵրևանի քաղաքապետարանն այս տարի ձեռք է բերել շուրջ 2000 նոր աղբաման.տեսանյութ
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք․ ՆԳ նախարարը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմին Սեպտեմբերի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։ ՔՈԳՎ…
Կարդալ ավելինՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ- ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր: Վերահսկող մարմնի որոշմամբ՝ • Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը: Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։ Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում և մշակում, Արցախին…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 447 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Սեպտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5348 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 235 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1320, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 541, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 366, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 401 և 1546 այլ իրավախախտում։ 140 մեքենա…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյին: Հանդիպումը տեղի է ունեցել Ինժեներական քաղաքում: Այն պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության…
Կարդալ ավելինԲացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ, հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա. տեսանյուն
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող երեք տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Իրավապահների օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին: Ժամը 15-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին, երեքն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ «Օպելում»` պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։ Աբովյանի…
Կարդալ ավելին









