Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։ Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում․ ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին, դիմումի պատճենում նշել նաև Կենտրոնական բանկի secretariat@cba.am էլեկտրոնային հասցեն: Սոցիալական փաթեթի հաշիվները…
Կարդալ ավելին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը: Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար
Եթե բանկային ծառայություններից օգտվում ես ամեն օր, ապա եկել է ժամանակը դրանք դարձնել ավելի շահավետ։ Ամիօ բանկի փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները։ Ամիօի փաթեթներից ամենաբազային՝ Amio Active փաթեթով կարող ես ստանալ Visa Gold կամ Mastercard Gold քարտ, որը թույլ կտա հեշտ ու հարմար կառավարել ֆինանսներդ և ամեն ամիս ստանալ 5% քեշբեք քո կատարած գործարքների դիմաց։ Անվճար SMS, անվճար կանխիկացումներ Ամիօ բանկի և Arca անդամ բանկերի բանկոմատներից և շատ ավելին…
Կարդալ ավելինՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած 62-ամյա տղամարդուն
Հունվարի 9-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց հաղորդում «Յութուբյան» ալիքով մի քաղաքացու կողմից մեկ այլ քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Արդեն հաջորդ օրը բաժնում ստացվեց հաղորդում․ տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել քաղաքացու և նրա ընտանիքի հասցեին, ապա տեսանյութը չտարածելու դիմաց պահանջել խոշոր գումար։ Մայրաքաղաքի Լվովյան փողոցի 62-ամյա բնակիչը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նույն օրը նախաձեռնվեց քրեական վարույթ՝ խուլիգանության և շորթման հատկանիշներով։ 62-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր։ Հունվարի 14-ին դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ…
Կարդալ ավելինՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը
Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը: Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։ մեկ զանգ, արագ արձագանք #112 #արագարձագանքում
Կարդալ ավելինՉլիցենզավորված կազմակերպությունների ցանկի մասին.ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկի կայքում տեղադրվել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն այն անձանց մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով: Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։ Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի…
Կարդալ ավելինԷքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով
2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային հայտագրման համակարգը բաց է. հայտագրման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հաջորդական քայլերը ներկայացված են ուղեցույցում: Դիմորդները կարող են հայտերը ներկայացնել առցանց՝ մինչև 2026 թվականի հունվարի 30-ը ներառյալ: Հիշեցնենք՝ 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն)…
Կարդալ ավելին«Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ».Գևորգ Սուջյան
Ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում 2 գրառում է կատարել: «Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ»,- գրառումներից մեկում գրել է Սուջյանը՝ դիմելով Ադրբեջանի բանտերում մնացած հայերին: Մեկ այլ գրառմամբ Սուջյանը կիսվել է ապրումներով ու ապագայի տեսլականով. «Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին, ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս…
Կարդալ ավելինԱմիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ
Երբ վարկերը սկսում են շատանալ, վճարման օրերը՝ խառնվել, իսկ տոկոսները՝ ավելանալ, ժամանակն է ընտրել ամենապարզ լուծումը։ Ամիօ բանկն առաջարկում է մի քանի վարկի փոխարեն ունենալ ընդամենը 1 վարկ, վճարել ավելի քիչ տոկոսներ և ազատվել ֆինանսական սթրեսից։ Ամիօն շահավետ պայմաններով տրամադրում է անգրավ և գրավով սպառողական վարկերի, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում։ Ի դեպ, հիփոթեքային վարկը Ամիօ բանկ տեղափոխելու շնորհիվ կարող եք մինչև 1.5%-ով նվազեցնել Ձեր գործող վարկի տոկոսադրույքը։ Վերաֆինանսավորման բոլոր մանրամասներին ծանոթանալու համար պարզապես թողեք…
Կարդալ ավելինՀայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման
Հայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման, այն նույն օրը, երբ Ադրբեջանում պահվող չորս հայ քաղաքացի վերադարձվել են Հայաստան։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին հանձնվել են Սիրիայի համապատասխան մարմիններին՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը շարունակելու համար։ Փոխանցումը իրականացվել է Թուրքիայի միջոցով՝ համապատասխան մարմինների համագործակցության և գործող իրավական մեխանիզմների շրջանակում։ Հայտարարությունը համընկել է Նիկոլ Փաշինյանի հաստատման հետ, ըստ որի՝ չորս…
Կարդալ ավելին








