Աշխարհում ավելի քան 400 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ – ՅՈւՆԻՍԵՖ

Աշխարհում ավելի քան 400 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ – ՅՈւՆԻՍԵՖ

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից ավելի քան մեկը, այն է՝ 417 միլիոն երեխա, զրկանքներ ունի առնվազն երկու կենսական ոլորտում, ինչը վճռորոշ է նրանց առողջության, զարգացման և բարեկեցության համար, ասվում ՅՈւՆԻՍԵՖ-ի ամենամյա հեղինակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը: «Երեխաների վիճակն աշխարհում 2025 թ.՝ մանկական աղքատությունը վերացնելը մեր համընդհանուր պարտավորությունն է» զեկույցը հիմնված է 130-ից ավելի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տվյալների վրա, որը գնահատում է երեխաների բազմաչափ աղքատությունը՝…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այրարատյան և Շիրակի դաշտավայրերում լուսաբացին մառախուղ կլինի: Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ: Ինչպես  հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2, իսկ վաղը ցերեկը՝ 14-ից 16 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակ՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +9+13 Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +10+13 Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+15 Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +12+16 Լոռի՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +18+21 Տավուշ՝…

Կարդալ ավելին

2026 թվականի ընտրություններից հետո այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են պահել՝ կհեռացվեն․ Նիկոլ Փաշինյան

2026 թվականի ընտրություններից հետո այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են պահել՝ կհեռացվեն․ Նիկոլ Փաշինյան

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահություն է հայտնել, որ դա այդպես էլ լինելու է։ Նա ընդունել է, որ մարդիկ զզվում են «նախկինների» և «ներկաների» միջև բանավեճերից ու քննարկումներից, չհաշված այն, որ նման զրույցները դուրս են գալիս…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից; Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:

Կարդալ ավելին

Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…

Կարդալ ավելին

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել  է 1.97  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է բուժումից հետո ուռուցքի աճը վերագործարկող անսպասելի մեխանիզմը

Հայտնաբերվել է բուժումից հետո ուռուցքի աճը վերագործարկող անսպասելի մեխանիզմը

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անսպասելի մեխանիզմ, որը քաղցկեղի բջիջներին օգնում է գոյատևել բուժման ընթացքում, ապա վերսկսել ուռուցքի աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology բժշկագիտական հանդեսում։ Պարզվում է, որ որոշ բջիջներ օգտագործում են ֆերմենտ՝ սովորաբար կապված ծրագրավորված բջջային մահվան հետ, որպեսզի, հակառակը, մահից խուսափեն և բուժումից հետո վերականգնվեն։ Մինչ այժմ կարծում էին, որ բուժման նկատմամբ դիմադրությունը հիմնականում առաջանում է ուռուցքի զարգացմանը զուգընթաց առաջացող մուտացիաներից։ Այնուամենայնիվ, հետազոտողները ցույց են տվել, որ նույնիսկ…

Կարդալ ավելին

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից մասնավորապես հայտնել են. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»։

Կարդալ ավելին

Եռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա

Եռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նման կերպ նա այդ հայտարարությունն արել է Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։ «Մանրամասն…

Կարդալ ավելին
1 52 53 54 55 56 826