«Որակի նշան» ընկերությունն իր 6-ամյա կենսագրությամբ, չնայած կարճ, բայց խոստումնալից ճանապարհ է անցել։ Ընկերության կողմից ամեն տարի իրականացվում են մեգանախագծեր, մրցանակաբաշխություններ, որոնց աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է, իսկ բովանդակությունը` ծավալուն։ «Որակի նշան» ընկերության ծրագրերի ղեկավար Արտակ Բաղունցի խոսքերով․ «2019թ.սկսած ընկերության կողմից իրականացվում են տարատեսակ մրցանակաբաշխություններ։ 2022 թվականից ընկերությունը հանդիսանում է INTERNATIONAL QUALITY մեծ ընտանիքի անդամ։ 2022 թվականից սկսած ընկերության կողմից անցակցվել են մի շարք «Միջազգային Որակի նշան» մրցանակաբաշխություններ ԱՄԷ՝ Դուբայ քաղաքում, Փարիզում և Մոնակոյում: Վերջերս Արաբական…
Կարդալ ավելինՄամուլի հաղորդագրություն․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր հանդիպում Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (Amcham) տնօրենների խորհրդի անդամների կողմից բարձրացված տնտեսական մրցակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց առաջարկներն են ներկայացրել հանձնաժողովի դերի և լիազորությունների վերաբերյալ՝ որպես անկախ և հավասարակշռող մարմին, պետական գնումների գործընթացի, պետության կողմից բաժնեմասերի ձեռքբերման, տնտեսավարողներին արտոնությունների և պետական օժանդակությունների տրամադրման նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնելու առնչությամբ։ ՄՍՇՊՀ նախագահ Գեղամ…
Կարդալ ավելինՁեռք բերեք պարտատոմսեր մեկ հպումով՝ AMIO Mobile-ում. բարձր տոկոսադրույք, կայուն եկամուտ
Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ ներդրողներին առաջարկելով ժամանակակից և հարմար լուծումներ: Այժմ բանկի նոր թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց մասնաճյուղ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում: Այս նոր գործառույթը հնարավորություն է տալիս ներդրողներին կատարել պարտատոմսերի գնում ընդամենը մեկ րոպեում: Բավական է մուտք գործել Հավելվածի ՙՀայտեր՚ բաժնի ՙՊարտատոմսերի ձեռքբերում՚ էջ, ընտրել արժույթն ու քանակը և հաստատել դիմումը: Ամիօ բանկի թողարկած պարտատոմսերը ներդրողներին առաջարկում են կայուն և կանխատեսելի եկամտաբերություն. ՀՀ դրամով՝ տարեկան…
Կարդալ ավելինՍԱՐՅԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբոր ատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել…
Կարդալ ավելինԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց միջազգային 2-րդ գիտաժողովը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը։ Գիտաժողովին մասնակցում…
Կարդալ ավելինԲացահայտվել են առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տարբեր պաշտոնյաներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +12-ից +14 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +28-ից +30 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +21-ից +25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11-ից +13, ցերեկը՝ +26-ից +28, Սևանի ավազանում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +25,…
Կարդալ ավելինՄետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին…
Կարդալ ավելինԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է 2025 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ տնտեսագետները բարձրացրել են 2025 թվականի առևտրի աճի իրենց կանխատեսումը մինչև 2,4%»: Օգոստոսին նրանք կանխատեսել էին…
Կարդալ ավելինՀայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 անձ. ՊԵԿ
Հոկտեմբերի 7-ի դրությամբ 2024 թվականի եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 Ֆիզիկական անձ. ՊԵԿ Նրանցից 46 հազար 43–ը իրենց կատարած սոցիալական ծախսերի համար փոխհատուցում են ստացել։ Ընդհանուր վերադարձված գումարը կազմել է 3,923 միլիոն դրամ։ Նշենք, որ 2024 թվականի համար հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն ավելի քան 700 հազար քաղաքացիներ։
Կարդալ ավելին









