Հակադեպրեսանտներն ու այրոցի դեմ դեղամիջոցները կարող են կորցնել իրենց թերապևտիկ ազդեցությունը, եթե ընդունվեն սուրճ խմելիս: Դրա մասին Daily Mail-ին հայտնել են լոնդոնյան թերապևտ Նատալի Ռաութը և բրիտանական թագավորական դեղագործական ընկերության գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Պարաստու Դոնյայը։ Բժիշկ Ռաութն ճշտել է, որ շատ մարդկանց հայտնի է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների և արյունը ջրիկացնող կոֆեինի վրա հիմնված ըմպելիքների համատեղումը: Սուրճի կամ էներգետիկ ըմպելիքների խթանիչ ազդեցությունը մեծացնում է անբարենպաստ կողմնակի ազդեցությունների վտանգը կամ կարող է…
Կարդալ ավելինՄեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝…
Կարդալ ավելինԱշխարհը քոնը կլինի AMIO Mastercard World Elite քարտով
Ամիօ բանկի Mastercard World Elite քարտը շքեղության և հարմարավետության միաձուլում է: Այն քեզ հետ է ամենուր, աշխարհի որ ծայրում էլ լինես և պատրաստ է առաջարկել այնպիսի առավելություններ և ծառայություններ, որոնք անմոռանալի կդարձնեն կյանքիդ յուրաքանչյուր օրը: 1200 օդանավակայանների բիզնես սրահների անվճար մուտքի հնարավորություն Fast Track ծառայություն Global Roaming ծառայություն Ճամփորդական ապահովագրություն Հատուկ առաջարկներ աշխարհի 450+ վաճառակետերում Եվ շատ ավելին Ցանկանո՞ւմ ես դառնալ AMIO Mastercard World Elite-ի քարտապան, ուրեմն արի´ Ամիօ բանկի մոտակա մասնաճյուղ և դարձիր այս…
Կարդալ ավելինՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՄԵԿ-Ի ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԻՐԱՔ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ Կենդանիները պետք է անցնեն 21 օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: Կենդանիների տարանցման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am,…
Կարդալ ավելին412 մլն դրամի հափշտակություն և 757 մլն դրամի հափշտակության փորձ՝ ինտենսիվ այգիների ծրագրով.12 մեղադրյալ կա
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 104 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 30-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի…
Կարդալ ավելինԵրևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողություն
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։ Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։ Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 388.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.43 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.36 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԹուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով
Ռուսաստանից վճարումներ ընդունող թուրքական բանկերի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը ռուս-թուրքական առևտրին լուրջ հարված է հասցրել։ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ներառյալ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,3%-ով՝ հասնելով 4,16 միլիարդ դոլարի, մասնավորապես, հունիսին նախորդ տարվա նույն ամսվա 956 միլիոն դոլարի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով մինչև 670 միլիոն դոլարի: Ըստ РБК-ի՝ դրա մասին վկայում են թուրքական TurkStat վիճակագրական գործակալության տվյալները։ Թուրքիան կրճատել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը։ Ցուցանիշի…
Կարդալ ավելինԷրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։ MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։ Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ընտրողների հաշվին այն կազմում…
Կարդալ ավելին