Կարևոր է թույլ չտալ խաթարել քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու բանակցությունների մնացած հնարավորությունները։ Կոչ ենք անում, որ այդ հանգամանքը լիովին հաշվի առնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ Հարձակումները դառնում են ավելի ու ավելի դաժան և ավերիչ՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական թիրախները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանց թվում՝ ԱԷՄԳ-ի պաշտպանության տակ…
Կարդալ ավելինՄեր օդաչուի փրկարարական գործողությանը Իրանում 155 ինքնաթիռ է մասնակցել. Թրամփ
Իրանի օդային տարածքում խոցված ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողությանը մասնակցել է 155 ինքնաթիռ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դրանց թվում՝ չորս ռմբակոծիչ, 64 կործանիչ, 48 լցարկող ինքնաթիռ, 13 փրկարարական ինքնաթիռ և այլն։ Իսկ հետո, երբ հայտնվեցինք գետնին, պայթեցրինք մեր հին, մեծ ինքնաթիռները»,- նշել է նա։
Կարդալ ավելինԻրանը Թրամփի վերջնագրին հեգնանքով է պատասխանել
Ժամը 20:00-ն լավագույն ժամանակը չէ։ Դրա մասին ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի։ «Կարո՞ղ եք խնդրեմ փոխել այն 13:00-ից մինչև 14:00-ն, կամ, եթե հնարավոր է, 01:00-ից մինչև 02:00-ն: Շնորհակալություն նման կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել են դեսպանատնից։
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել…
Կարդալ ավելինԱմիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը: Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի…
Կարդալ ավելինԳիտնականները պարզել են, թե ով է «վառել լույսը» Տիեզերքում Մեծ պայթյունից հետո
Գաճաճ գալակտիկաները, այլ ոչ թե հսկայական աստղային համակարգերն ու գերհզոր սև խոռոչները, պարզվել է՝ այն գլխավոր «լապտերներն» են, որոնք ավարտին են հասցրել մութ դարաշրջանը և Տիեզերքը դարձրել թափանցիկ: Այս եզրակացությանն է եկել աստղագետների միջազգային խումբը, որի հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում: Տիեզերական լուսաբացը և ռեիոնացման դարաշրջանը Մեծ պայթյունից անմիջապես հետո Տիեզերքը անթափանց տաք պլազմա էր: Մոտ 300 հազար տարի անց այն այնքան սառեց, որ պրոտոններն ու էլեկտրոնները միացան՝ վերածվելով չեզոք ջրածնի: Լույսը վերջապես կարողացավ ազատ տարածվել, սակայն…
Կարդալ ավելինՑավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ
Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը։ Այս մասին Սուրբ Հարության պատարագի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասել է Վեհափառ Հայրապետը։
Կարդալ ավելինՄահացել է Զորի Բալայանը
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ «Վախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ,Սուրբ Հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,– գրել է նա։ Զորի Բալայանը 91 տարեկան էր, նա Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ 10:12, 05.04.2026 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Պատահարներ Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ «Վախ պապ…
Կարդալ ավելինԻրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ Թեհրանի գաղտնի ռազմական օբյեկտ մտնելու փորձի համար
Թեհրանում գաղտնի ռազմական օբյեկտի վրա հարձակվելու համար մեղավոր ճանաչված երկու տղամարդու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով. հայտնում է Fars-ը։ Ըստ իրանական լրատվամիջոցի, մեղադրյալները մեղավոր են ճանաչվել հունվարին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զենքի պահեստ մուտք գործելու փորձի համար։ Գործակալությունը հայտնում է, որ մահապատժի են ենթարկվել «թշնամու գործակալներ» Մոհամադ Ամին Բիգլարին և Շահին Վահեդիպարաստը:’
Կարդալ ավելին








