Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը, «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ…
Կարդալ ավելին«ԼԱՍՏ ՊԱՆՐԱՏՈՒՆ» ԻՐԱՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԳՐԵԹԵ 200 ԿԳ-ԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում (Երևան, Խորենացի 100, ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածք)։ Ստուգման արդյունքում բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ՝ սննդի կառույցի կաթնամթերքի պահեստային հատվածի հատակը, պատերը, դռները, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդամթերքի պահման համար նախատեսված դարակաշարերը և պանիրների պահման տարաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, պանիրները…
Կարդալ ավելինԹուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, բայց մի պայմանով․ Բաքվում Թուրքիայի դեսպան
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով։ «Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993…
Կարդալ ավելինՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։ Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ…
Կարդալ ավելին«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ Բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը(Տեսանյութ)
Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ. ՔՈԳՎ հերթական բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրում հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափելու հարկեր վճարելուց: Մասնավորապես պարզվել է, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում բենզին» ապրանքատեսակների համապատասխան քանակների ձեռքբերումը հավաստող հարկային հաշիվներ, մի շարք ընկերությունների անվամբ հիշյալ իրավասու անձինք դուրս են գրել փաստացի ձեռքբերվածից…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – պատերը և հատակը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա է եղել առաստաղից…
Կարդալ ավելինՀայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Մոսկովյան փողոցում գտնվող պահեստներում շշալցվում են ալկոհոլային կեղծ խմիչքներ: Ըստ տեղեկության` շշալցնողը դրանք նաև վաճառում էր Վանաձորի Շիրվանզադեի փողոցում գտնվող իր խանութում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Պահեստներից մեկում իրավապահները հայտնաբերեցին տարատեսակ խմիչքների հինգ հազարից ավելի դատարկ շիշ, շշալցման սարք, մեծ քանակի խցաններ ու պիտակներ, տարաներով 400 լիտր սպիրտ, 100 շիշ շամպայն ու կոնյակ: Մյուս երկու պահեստներում կար տարատեսակ օղիների, գինիների ու կոնյակների երկու…
Կարդալ ավելինAmio Era. մասնակիցները պատրաստվում են հաղթական հարցազրույցին
Amio Era կրթական ծրագրի 315 երիտասարդ մասնակիցներ վստահ քայլերով պատրաստվում են իրենց ամենակարևոր փուլին՝ անհատական հարցազրույցին։ Ամիօ Բանկի նախաձեռնությամբ և «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի երկրորդ փուլի շրջանակում անցկացվել է հատուկ վեբինար, որի նպատակն էր մասնակիցներին նախապատրաստել այս վճռորոշ փուլին՝ նպաստելով նրանց առավել արդյունավետ, ինքնավստահ և նպատակային ներկայացմանը։ Վեբինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան հարցազրույցին ճիշտ ներկայանալու կարևոր սկզբունքներին, այդ թվում՝ ինչպես ձևավորել վստահության մթնոլորտ, ինչպես լինել ազնիվ, բաց և դրական, ինչպես պահպանել աչքի կոնտակտ, ինչպես…
Կարդալ ավելինՄիայն 2025 թվականի հուլիսին պետական բյուջե է վերականգնվել 2.5 մլրդ դրամ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր` բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար:
Կարդալ ավելին









