ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել: «Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:
Կարդալ ավելինԽուզարկվել են բեռնատարներ, կան ձերբակալվածներ․ բացահայտվել են թմրամիջոցի մաքսանենգություններ(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 20-ին բեռնատարի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 90 գրամից ավելի զանգվածներով երկու տարա։ Տղամարդը տեղափոխվել է…
Կարդալ ավելինՃանապարհորդիր այս ամառ քո մեքենայով. երթուղին սկսվում է Ամիօ բանկից
Ամառային ճանապարհորդությունները հաճույք են դառնում, երբ ղեկին դու ես։ Եթե երազում ես սեփական մեքենայի մասին, Ամիօ բանկի ավտովարկը պարզ, մատչելի ու արագ լուծում է, որը թույլ կտա հենց այս ամառ ազատորեն դուրս գալ քաղաքից, լցվել նոր տպավորություններով և վառ պահերով։ Ամիօ Բանկն առաջարկում է ոչ միայն առաջնային շուկայից, այլ նաև երկրորդային շուկայից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով և հետևյալ պայմաններով՝ տարեկան տոկոսադրույք՝ 14.9%-16% (փաստացի՝ 15.9% -19.3%) կանխավճար՝ սկսած 20%-ից…
Կարդալ ավելինՀնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ելույթ կունենա Աթենքի կոնսերվատորիայում
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հուլիսի 22-ին Աթենքի կոնսերվատորիայում կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի բացառիկ համերգը։ Համերգը կղեկավարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։ Ծրագրում՝ բարոկկո և հայկական երաժշտություն։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին։ Ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նախաձեռնությունը…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են(Տեսանյութ)
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գայանե Մարտիրոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք), որի արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Ի մասնավորի՝ – արտադրական շինության հատակների, պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, – արտադրական շինության դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, գտնվել են ժանգոտ և անհարթ վիճակում։ Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Խախտումները վերացնելու համար սահմանվել է…
Կարդալ ավելինՀերթական հանդիպումը շահառուներին
«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը հերթական հանդիպումը կազմակերպել է Արտաշատի տարածաշրջանի Մրգավան գյուղում : Աջակցության շահառուները այս անգամ մանուկներն էին /0-ից 12 տարեկան/ երխաները , ովքեր Արցախից տեղահանված ընտանիքների և տեղացի, սակայն կարիքի մեջ գտնվող ընտանիքների զավակներ էին: Ըստ շահառուների այս հանդիպումը կարևոր է՝ իրենք մշտական ուշադրության կարիք ունեն և նմանօրինակ այցերը ոգևորում են իրենց: Լրատվություն
Կարդալ ավելին«Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:…
Կարդալ ավելինՀամագործակցություն ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ
Ամիօ բանկը և ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում: Այս համագործակցության շնորհիվ համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից: Գյումրին ինչպես միշտ ջերմ էր։ ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղում Ամիօ բանկի ներկայացուցիչները սիրով հյուրընկալվեցին։ Համալսարանը կազմակերպեց շրջայց, որի ընթացքում հնարավորություն ընձեռվեց ավելի մոտիկից ծանոթանալ ուսումնական միջավայրին և ուսանողական կյանքին։ Հանդիպումը նպաստեց երկկողմ համագործակցության ամրապնդմանը և հետագա…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼԿՈ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է անհատ ձեռնարկատ Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի, արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Ի մասնավորի՝ -սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – առաստաղները կառուցված չեն եղել այնպես,…
Կարդալ ավելին








