Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտավայրում լուսադեմին կդիտվի կարճատև մառախուղ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Առաջիկա 2 օրվա ընթացքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից»՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում ջերմաստիճանը կլինի +3-ից +5, իսկ վաղը ցերեկը՝ +16-ից +18։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +8+12 Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +9+12 Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+15 Սևանա…

Կարդալ ավելին

Էլէներգիայի սակագինը կարող էինք իջեցնել, բայց ամեն ընտանիքի համար կազմելու էր ամսական 40-50 դրամ. ՀԾԿՀ նախագահ

Էլէներգիայի սակագինը կարող էինք իջեցնել, բայց ամեն ընտանիքի համար կազմելու էր ամսական 40-50 դրամ. ՀԾԿՀ նախագահ

ՀԾԿՀ նիստին նախորդող օրերին քաղաքական ակցիաներ, ֆլեշմոբեր էին կազմակերպում, թե պարոն Մեսրոպյան, սակագինը իջացրու և այլն. Սա կեղծ հարցապնդում է։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ «Նույնիսկ այստեղ ելույթ ունեցողներից ՀԿ–ներից մեկը, ի զարմանս ինձ, որ իրենք տարիներ շարունակ նստած են լինում մեր նիստերին, բայց այսպիսի պրիմիտիվ, սխալ և ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ Տաշիր ընկերությունը կամ «ՀԷՑ» փակ բաժնետիրական…

Կարդալ ավելին

Դոլարն Էժանացել է

Դոլարն Էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 381.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.6 դրամ (նվազել  է 1.19  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70  դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383-384 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 435-441 դրամով, վաճառվում է 444.5–451 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.57-4.67 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Վաղարշապատի ընտրություններից հետո 3 քրեական վարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատի ընտրություններից հետո 3 քրեական վարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատում նոյեմբերի 16-իննտեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո Քննչական կոմիտեում 3 վարույթ է հարուցվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: “Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին ստացված երեք հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։”,- հայտնեցին կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել։ Ըստ ՆԳՆ–ի` այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 205 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 627, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 6, վարելու ընթացքում ծխելու՝ 491, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 235, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 111 և 1534 այլ իրավախախտում։ 127 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…

Կարդալ ավելին

Ձեռնպահ, ակացիա ու ալբիցա Չարենցավան համայնքի կարիքների համար.

Ձեռնպահ, ակացիա ու ալբիցա Չարենցավան համայնքի կարիքների  համար.

Նոյեմբերի 14 -ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի  հերթական  ավագանու նիստը: Օրակարգում քննարկվում էր ութ հարցեր: /ՔՊ/ խմբակցության ավագանին ձեռնպահ քվեարկեց /Լիթոս/ ՍՊԸ  Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի  Գյումուշի լիթոլիդային  ավազների հանքավայրերի  տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին համաձայնություն տալու նախագծին: Իսկ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու  նախագծի շուրջ , բազմաթիվ հարցեր հնչեցին կապված  /Կոտայք ՋՕԸ/ ընկերության կողմից շահագործվող ԲՋՆԻ գյուղի վարչական տարածքում ներքին ոռոգման ցանցի համար նախատեսված խողովակի համար համայնքային բյուջեյի…

Կարդալ ավելին

Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով

Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով

Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով՝ Դեկտեմբերի 20–ին, ժամը 19։00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքներ են՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։ Ավելի քան 800,000 հիացած հանդիսատես արդեն եղել են շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում ։ Այս նոր, ժամանակակից սիմֆոնիկ շոուի ձևաչափի անմոռանալի հույզերը սպասում են ձեզ։ Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր….

Կարդալ ավելին

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ.ֆոտոռեպորտաժ

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ.ֆոտոռեպորտաժ

Կիրակի օրը կկայանա Վաղարշապատ հանայնքի ավագանու արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ ընտրություններին  մասնակցելու  համար գրանցվել է  քաղաքական 8 ուժեր: Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։ Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Տեղում արձանագրվել են արված աշխատանքները, քննարկվել դրանց առնչվող մանրամասն հարցեր, ինչպես նաև նախանշվել առաջիկա անելիքները: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հստակեցրել են նախատեսվող հաջորդական քայլերը: Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբեր ընդգրկելու հնարավորությունը՝ աշխատանքն…

Կարդալ ավելին

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրականացման նոր ծրագիր է պատրաստել

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի իրականացման նոր ծրագիր է պատրաստել

Եվրամիությունը պլանավորում է ԱՄՆ-ին առևտրային համաձայնագրի հաջորդ փուլի իրականացման նոր ծրագիր առաջարկել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ին ներկայացվելիք ծրագիրը կկենտրոնանա հինգ ոլորտների վրա։ «Այս ոլորտները ներառում են մաքսատուրքեր և շուկա մուտք գործելու հնարավորություն, որտեղ ԵՄ-ն ձգտում է նվազեցնել մի շարք լրացուցիչ ապրանքների համար մաքսատուրքերը, այդ թվում՝ գինու և ոգելից խմիչքների համար», – նշում է Bloomberg-ը։ Ծրագիրը նաև նախատեսում է երկխոսություն՝ ստանդարտների, թվային առևտրի, տեխնիկական խոչընդոտների և առևտրին…

Կարդալ ավելին
1 55 56 57 58 59 826