ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Կարդալ ավելին

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացան նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի…

Կարդալ ավելին

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:   Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ – «Ռեժան և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝  կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ ստեարինաթթու (C18:0) լաուրինաթթու (C12:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային…

Կարդալ ավելին

Բացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․08․2025

Բացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․08․2025

  Ամիօ բանկը առաջարկում է բացառիկ, 6% տարեկան եկամտաբերություն` ԱՄՆ դոլարով, 366-ից 1095 օր ժամկետով ձևակերպվող ավանդների համար։ Ավանդը ձևակերպելու համար պետք չէ անգամ բանկի մասնաճյուղ մոտենալ, որովհետև բացառիկ տոկոսադրույքը գործում է AMIO Mobile հավելվածում, որտեղ ավանդի ձևակերպումը տևում է 1 րոպեից էլ պակաս։ Ավանդի ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումարը ընդամենը $100 է։ Ամիօ բանկի ավանդատուները կստանան նաև անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր)։…

Կարդալ ավելին

Ռուս-ուկրաինական պատերազմը և Ադրբեջանի վերադիրքավորումը

Ռուս-ուկրաինական պատերազմը և Ադրբեջանի վերադիրքավորումը

Վերջին շրջանում Ռուսաստանի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով Ուկրաինայում ոչնչացվել են նավթավերամշակման գործարաններ, որոնց ենթակառուցվածքների զգալի մասը կա՛մ պատկանում է Արևմտյան Եվրոպային, կա՛մ սպասարկում է նրա տնտեսական շահերը։ Ադրբեջանն այստեղ կարևոր խաղացող է։ Վերջինս մասնակցում է Ուկրաինային նավթ և նավթամթերք մատակարարելու շրջանցիկ սխեմաներին։ Բաքուն Ուկրաինայում վերահսկում է զգալի ակտիվներ, և, ամենակարևորը, Ադրբեջանը վերամշակման համար նավթ է մատակարարում ուկրաինական նավթավերամշակման գործարաններին։ Բաքվի տնտեսական շահերին զգալի վնաս հասցրած այս հարվածներն էլ ավելի են սրում ռուս-ադրբեջանական՝ առանց այն էլ…

Կարդալ ավելին

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

  Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն…

Կարդալ ավելին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին

  «Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում նպաստելու Հայաստանի վարկունակության բարձրացմանը, Թուրքիայի տարածքով այլընտրանքային ուղիների հաշվին առևտրի աշխուժացմանը և ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական աճի զարգացմանը: Fitch-ը փաստացի վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, ինչպես նաև արժութային տատանումների ու…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՍԵԼԻՄ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Ի մասնավորի՝ –               արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, –               սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Կարդալ ավելին

Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում

Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում

Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. խոսքի ուժի և ժամանակի ցավի մասին պիես կներկայացվի Երևանում Սեպտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացվի «Աննա և Լև» ներկայացումը՝ թատրոնի և կինոյի աստղ Սվետլանա Ուստինովայի և ռեժիսոր Օլգա Հենկինայի կամերային ստեղծագործությունը։ Ներկայացումը հաջողություն ունեցավ Լոս Անջելեսում, Մոնակոյում, Փարիզում, Բեռլինում, Ռիգայում և այլ եվրոպական քաղաքներում, իսկ այժմ այն առաջին անգամ կցուցադրվի նաև Երևանում։ Աննա Ախմատովան այն կերպարն է, առանց որի անհնար է պատկերացնել նախկին Խորհրդային Միության…

Կարդալ ավելին

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ: Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։ Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց…

Կարդալ ավելին
1 90 91 92 93 94 826