Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ չվճարելու դեպքում առաջացող հետևանքների մասին, մասնավորապես՝ վերջիններս նախազգուշացվել են ՎԻՎ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ: Ծառայության աշխատակիցներն ուղևորներին հորդորել են վճարումները կատարել ըստ ավագանու որոշման սահմանված ձևաչափերի։ Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ Ուղևորափոխադրման վճարները չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ։
Կարդալ ավելինԱմերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին
ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ: Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություններ միավորող ԱՏՁՄ-ին` վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը և թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։ Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգ և փոխգործակցության նոր մշակույթ, որը երկուստեք կնպաստի ոլորտների զարգացմանը և առաջընթացին։ Համագործակցության մեկնարկն ազդարարվել է ԱՏՁՄ-ի ամենամսյա հանդիպմանը, որը տեղի…
Կարդալ ավելինԱնգրավ սպառողական վարկ` շահավետ պայմաններով
Պատրա՞ստ եք իրականացնել ձեր նպատակները։ Ամիօ բանկը ձեր կողքին է, երբ պետք է մեկնել ճանապարհորդության, սկսել երկար սպասված վերանորոգումը կամ պարզապես կատարել կարևոր գնումներ։ Ամիօն տրամադրում է անգրավ սպառողական վարկ՝ ցածր տոկոսով և ճկուն պայմաններով։ Անգրավ սպառողական վարկի պայմաններն են՝ գումարի բարձր սահմանաչափ՝ մինչև 15 մլն ՀՀ դրամ, ցածր տոկոսադրույք` 13․9 % -18% տարեկան անվանական տոկոսադրույք, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 14.8%-19.8%, վարկը հաստատվում է մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում, անգրավ սպառողական վարկի համար կարող…
Կարդալ ավելինՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՈՒՄ-Ի ՇՈՒԿԱՅԻ ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքները ցույց են տվել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վճռականորեն է տրամադրված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում թույլ չտալու հարցում: Երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում, որին հետևել-մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավարը, առգավվել և ոչնչացման է տարվել միայն Երևանում 1859,9 կգ միս-մսեղիք: Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները…
Կարդալ ավելինԿոֆեինը կարող է օգնել աղիքային Escherichia coli բակտերիաներին դիմադրել հակաբիոտիկների ազդեցությանը․ PLOS Biology
PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը բացահայտում է բոլորին քաջ ծանոթ կոֆեինի անսպասելի կողմը. այն կարող է օգնել աղիքային Escherichia coli (E. coli) բակտերիաներին դիմակայել հակաբիոտիկների ազդեցությանը։ Գիտնականները նախազգուշացնում են, որ այս եզրակացությունները հետագա ուսումնասիրությունների կարիք ունեն, սակայն արդեն իսկ ստիպում են մտածել կոֆեին պարունակող ըմպելիքների ազդեցության մասին դեղերի արդյունավետության վրա։ Մի ուսումնասիրություն պարզել է, որ կոֆեինը կարող է ազդել E. coli բակտերիաների վարքագծի վրա։ Դրանք հաճախ առաջացնում են միզուղիների վարակներ և այլ…
Կարդալ ավելինՏղամարդը հսկայական ժառանգություն է թողել իր սիրեցյալին, որի հետ 50 տարի չի շփվել
ՌԴ Գերագույն դատարանը պաշտպանել է Նովոսիբիրսկի մի բնակչուհու շահերը, ով փորձում էր ստանալ իրեն կտակված ժառանգությունը մի տղամարդուց, ում հետ չէր շփվել 50 տարի։ Ավելի վաղ կնոջը մերժել են ժառանգությունը ստանալու հարցում՝ դրա ընդունման ժամկետը լրանալու պատճառով, այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող նյութերում։ Ըստ նյութերի՝ կինը տղամարդուն հանդիպել է ուսանողական տարիներին՝ հանգստավայրում։ Կարճատև զրույցից հետո նրանց շփումները դադարեցվել են նրա մոր միջամտության պատճառով։ Երիտասարդները այլևս երբեք չեն տեսել միմյանց և չեն շփվել։…
Կարդալ ավելինՆեթանյահուն հետաձգել է Գազայի վերաբերյալ որոշումը՝ կառավարության ներսում առկա տարաձայնությունների պատճառով. CNN
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է Գազայում ռազմական գործողությունների մասին որոշման ընդունումը, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի հրադադարի համաձայնագրին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ այս շաբաթ որոշում չի կայացվի։ Սա տեղի է ունենում Գազայի հատվածում գործողությունների նախընտրելի ընթացքի վերաբերյալ Իսրայելի կառավարության ներսում առկա տարաձայնությունների ֆոնին։ Ըստ աղբյուրի՝ քննարկվող գաղափարներից մեկն այն է, որ եթե ՀԱՄԱՍ-ի մարտական թևը մերժի գործարքը, ապա պետք է շրջապատել Գազա քաղաքը և այլ բնակավայրեր, իսկ մյուսն…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 1-6-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝…
Կարդալ ավելինԳՈՐԾԱՐԱՐ ՌԵԶԱ ՆԱՖԵԶԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊԱԳԱՆ ԿԱՊԵԼ ԶԱՐԳԱՑՈՂ ՀՀ Ի ՀԵՏ (Տեսանյութ)
ՌԵԶԱ ՆԱՖԵԶԻՆ այն գործարարներից է , ով Հայաստան է եկել 1990 թվականին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, սակայն կյանքն այնպես է դասավորվել , որ խորհրդային կարգերի անկումը և Արցախի գոյամարտը պատշաճ կրթվելու հնարավորություն չտվեցին վերջինիս, հավանաբար ի վերուստ Աստված այլ բան էր նախատեսել նրա համար: Նա 1994 թվականին հիմնադրեց իր բիզնես գործունեությունը ՝ ապա «ՌԵՆԱ» ՍՊԸ և հայրենիքի համար ծանր օրերին , էներգետիկ ճգնաժամի պայմաններում գործարարը անսահմանափակ քանակով ապրանքներ մատակարարել և այն բոլոր պարագաները որոնք …
Կարդալ ավելինԲուհ է ընդունվել 10 970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720…
Կարդալ ավելին









