ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 14:30-ին տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ International Finance Awards 2025-ի կրկնակի հաղթող
International Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում Ամիօ բանկը ճանաչվել է հաղթող երկու անվանակարգերում՝ «Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» և «Ամենանորարար քարտային առաջարկներ»։ Այս ձեռքբերումները վկայում են Ամիօ բանկի ռազմավարության հաջող իրականացման մասին՝ ստեղծելու այնպիսի լուծումներ, որոնք համադրում են նորարարությունը, անվտանգությունը և հաճախորդների հարմարավետությունը։ Բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանի խոսքերով՝ «Այս մրցանակները պատկանում են ոչ միայն բանկին, այլև մեր հաճախորդներին, քանի որ հենց նրանք են ամեն օր ոգեշնչում…
Կարդալ ավելինՎայոց Ձորի մարզպետը հավաստիացնում է, որ Հայաստանում ՏԻՄ համակարգը զարգացել և ամրապնդվել է
«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի’ ներկայացուցիչներ, գործընկերներ և ավագանու անդամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը տարիների ընթացքում կայունորեն զարգացել և ամրապնդվել է՝ դառնալով պետական կառավարման համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր այն ներկայացնում է ժողովրդավարության գործնական իրագործման լավագույն օրինակներից մեկը՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու ակտիվորեն մասնակցելու համայնքի կառավարմանը, կիսելու պատասխանատվությունը և նպաստելու…
Կարդալ ավելինԶարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը նվազեցնում է բոլոր պատճառներով մահվան ռիսկը․ AHA
Սրտի պսակաձև զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը ոչ միայն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, այլև նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը։ Այս եզրակացությանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) Intermountain Health կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) համաժողովում։ Գիտնականները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 40 018 պացիենտների բժշկական քարտերը։ Նրանք բոլորը անցել են ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։ Ախտորոշման այս մեթոդը համատեղում է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)։ Այն օգնում է հայտնաբերել…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կմնա անփոփոխ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +3-ից +5°C-ի, իսկ վաղը ցերեկը՝ +18-ից +20°C-ի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +13+17, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+19, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+17, Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +19+21,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 382.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.37 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439.5 դրամով, վաճառվում է 443–449.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.69 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է այդ երկրին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին:
Կարդալ ավելինՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ «Հաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում. մենք՝ որպես Թուրքիա, անկեղծորեն ուրախ ենք դրա համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված»,- նշել է նա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանել են 1500 խմ հանույթ և շուրջ 24 միլիոն դրամով իրացրել. Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը: Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5425 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 173 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 890, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 412, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 275, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1688 այլ իրավախախտում։ 149 մեքենա…
Կարդալ ավելին









