ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից, – սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ…
Կարդալ ավելինԳուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից
ՙԵրբ վերջապես ստացա նամակը, որ ընտրվել եմ և ծրագիրն ամբողջությամբ հոգում է իմ ուսման վարձը, ես հուզվեցի: Դա հաղթանակ էր ոչ միայն արդյունքի համար, այլ նաև մեծ աշխատանքի, հետևողականության և ինքս ինձ հաղթելու համար՚: Սա Amio Era կրթական աջակցության ծրագրի հաղթող մասնակիցներից մեկի անկեղծ խոստովանությունն է։ Այսպես է սկսվել ճանապարհը, որը փոխել է տասնյակ ուսանողների կյանքեր՝ վերածվելով հնարավորության, աջակցության և հավատքի սեփական ուժերի հանդեպ: ՙԲայց ամենամեծ նվերը, որ ես ստացա Amio Era-ից՝ ինքնավստահությունն էր: Ես…
Կարդալ ավելինՏրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ
Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ, արդյոք ծանոթացե՞լ են նաև Բաքվի դիրքորոշմանը: «Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել։ «Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական…
Կարդալ ավելինԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ: Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա…
Կարդալ ավելինԻրազեկում
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք։
Կարդալ ավելին12-ամյա տղան ավտոմեքենա է գողացել և վաճառել այն 30 դոլարով
ԱՄՆ-ում Օքլենդ շրջանի շերիֆի գրասենյակի օգնականները ձերբակալել են 12-ամյա տղայի՝ Միչիգան նահանգի Պոնտիակ քաղաքում գտնվող ձեռնակրությունից մեքենաներ գողանալու և այնուհետև մեքենաները անձնական շահի համար վաճառելու համար, հաղորդում է Jalopnik-ը։ Տղան (որի անունը չի նշվում, քանի որ անչափահաս է) բռնվել է ընկերության կայանատեղիում, երբ նստելիս է եղել մի քանի մեքենաներ (նույնպես անանուն)։ Ոստիկանությունը հայտնում է, որ այդ պահին փոքրիկը ունեցել է համարանիշը։ Հետագա հետաքննությունը ցույց է տվել, որ տղան վերջին մեկ ամսվա ընթացքում գողացել է երեք…
Կարդալ ավելինՉխեղաթյուրել տարբեր մեկնաբանություններով. ՍԱՏՄ
Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։ Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։ Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։ Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով։
Կարդալ ավելին2025/26 թվականներին աշխարհում կանխատեսվում է սուրճի ռեկորդային արտադրություն
ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական Ծառայության (FAS USDA) նոր զեկույցի համաձայն՝ 2025/26 թվականների սեզոնին սուրճի հատիկների համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով կաճի 2.5%-ով՝ հասնելով ռեկորդային 178.68 միլիոն պարկի։ Միևնույն ժամանակ, Արաբիկայի համաշխարհային բերքը կնվազի 1.7%-ով՝ հասնելով 97.02 միլիոն պարկի, մինչդեռ Ռոբուստայինը կաճի 7.9%-ով՝ հասնելով 81.66 միլիոն պարկի։ Արտադրության աճը 2025/26 սեզոնի ավարտին համաշխարհային պահեստային պաշարները կհասնեն 22.82 միլիոն պարկի, ինչը 4.9%-ով ավելի է նախորդ մարքեթինգային տարվա համեմատ, հաղորդում է Agroexport-ը: Ընթացիկ շաբաթվա ընթացքում սուրճի գները նվազել են,…
Կարդալ ավելինՔննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ անում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Կարդալ ավելինՄեկնարկում է հանրակրթական ուսհաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն իրականացվում է համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման դրույթների: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն,…
Կարդալ ավելին









