Թուրքիայում՝ հունվարին գնաճը չորրորդ ամիսն անընդմեջ դանդաղել է

Թուրքիայում՝ հունվարին գնաճը չորրորդ ամիսն անընդմեջ դանդաղել է

Թուրքիայում հունվարին սպառողական գների աճը դանդաղել է չորրորդ ամիսն անընդմեջ՝ թարմացնելով 2021 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշը, սակայն սննդամթերքի և մի շարք այլ ապրանքների գների սեզոնային թռիչքի պատճառով գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Հունվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 30,65%՝ դեկտեմբերի 30,89%-ի համեմատ. հայտնել է «Turkstat»-ը։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալել են, որ այն կնվազի մինչև 30%: Կոմունալ ծառայությունների գների աճը հունվարին դանդաղել է՝ հասնելով 45,36%-ի՝ նախորդ ամսվա 49,45%-ի փոխարեն: Կահույքի և տնային պարագաների…

Կարդալ ավելին

Կասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Կասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ…

Կարդալ ավելին

Իջևանի զբոսայգու տարածքում ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հերթական հայցերը բավարարվել են

Իջևանի զբոսայգու տարածքում ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հերթական հայցերը բավարարվել են

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ…

Կարդալ ավելին

2026 թվականին Հայաստանի երեք մարզերում նախատեսում ենք միավորել համայնքները․ նախարար

2026 թվականին Հայաստանի երեք մարզերում նախատեսում ենք միավորել համայնքները․ նախարար

2026 թվականին նախատեսում ենք համայնքների խոշորացում իրականացնել Հայաստանի երեք մարզերում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա պարզաբանել է, որ փոփոխությունները տեղի կունենան Սյունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում՝ այն տրամաբանությամբ, որն իրականացվել է Խոյ և Վաղարշապատ համայնքներում։ «Հիմնականում կմիավորվեն գյուղական համայնքները և այս գործընթացը շարունակական կլինի»,- ընդգծել է Խուդաթյանը։ Նա հավաստիացրել է, որ փոփոխությունները կատարվում են ոչ թե այդ համայնքներում տեղական իշխանությունը…

Կարդալ ավելին

«Կինոդպրոց առանց սահմանների»  ծրագրին մասնակցելու հնարավորություն

«Կինոդպրոց առանց սահմանների»  ծրագրին մասնակցելու հնարավորություն

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը: Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր: Ծրագրի շրջանակում տեղի կունենան տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում- քննարկումներ,…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս

Կենտրոնական բանկի փոխանցմամբ այսօր,  փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝  քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող  լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Կարդալ ավելին

ԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

ԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։ Այսպիսով, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը, Թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Այվազյանովը, Թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։

Կարդալ ավելին

Հունվարի 31-ի «Անգլերենի» որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ

Հունվարի 31-ի «Անգլերենի» որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից….

Կարդալ ավելին

2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար

2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար

2032 թվականի դեկտեմբերին Լուսինը կարող է հայտնվել 21-րդ դարի ամենատպավորիչ և գիտականորեն նշանակալի իրադարձությունների կենտրոնում: Մոտ 60 մետր տրամագծով 2024 YR4 աստերոիդը մեր արբանյակի հետ բախվելու մոտ 4% հավանականություն ունի: Թեև հավանականությունը դեռևս ցածր է, այն արդեն համարվում է ոչ զրոյական, և աստղագետները սկսել են լրջորեն գնահատել հետևանքները՝ թե՛ պոտենցիալ վտանգները, թե՛ գիտության համար բացվող եզակի հնարավորությունները: Այս մասին հայտնում է Universe Today-ը: Իրադարձության մասշտաբը Եթե բախումը տեղի ունենա 2032 թվականի դեկտեմբերի 22-ին, արտազատված էներգիան համադրելի կլինի միջին հզորության թերմոմիջուկային լիցքի պայթյունի հետ:…

Կարդալ ավելին

«Մուլտի Լեոն»–ը Երևանում 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. Դատախազությունը միջնորդագիր է ուղղել քաղաքապետարան ին

«Մուլտի Լեոն»–ը Երևանում 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. Դատախազությունը միջնորդագիր է ուղղել քաղաքապետարան ին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է  4000 քմ,  2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների…

Կարդալ ավելին
1 22 23 24 25 26 825