Թուրքիայում թմրամիջոցների պահման գործով ձերբակալվել են 11 հայտնի անձինք․ նրանց թվում են հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ, հաղորդում է CNN Türk-ը։ Գործը քննում է Անարատոլիայի գլխավոր դատախազությունը։ Ձերբակալվածների թվում են երգիչ Յուսուֆ Աքթաշը, որը Թուրքիայում հայտնի է «Reynmen» անունով, թուրքական թոք-շոուի աստղ Նիսա Բելյոքբաշին, ռեփեր Էմիրխան Չակալը և այլք։ Թուրքական իրավապահ մարմինների գործողությունները իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Մուղլայում և Յալովայում։
Կարդալ ավելինՄայր Աթոռը խստորեն դատապարտում է իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ Քրեական հետապնդման շրջանակներում…
Կարդալ ավելինՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։ «2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարը և ներկայացրել թե ինչպես կարող են քաղաքացիները դրանք հետ ստանալ։ Խոսքը 5000-6000 քաղաքացու մասին…
Կարդալ ավելին2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.1 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից: Գյուղատնտեսություն – 5.6% Արդյունաբերություն – 4.7% Շինարարություն – 20.2% Առևտուր – 3.0% Ծառայություններ – 10.5%: Բացի այդ, արտահանումը նվազել է 36.1%-ով, իսկ ներմուծումը՝ 23.6 տոկոսով։ Գնաճը կազմել է 3.3 տոկոս։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 31-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ մրրիկ եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւմտյան, 17-20 մ/վրկ։ Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում առավոտյան սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Սակայն սպասվում է օդի աստիճանական տաքացում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում կեսօրից հետո սպասվում են թաց ձյուն եւ ձյուն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կլինի…
Կարդալ ավելինԻնչո՞ւ է սահմանվել, որ շտապօգնության յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո կանչը լինելու է վճարովի. Նախարարի պարզաբանումը
Առողջապահության ապահովագրության այս մեծ բարեփոխումը մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք անում. մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք և մեր քաղաքացիների դիտարկումները իրացնում ենք, սա է ճանապարհը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Անդրադառնալով մեղադրանքներին, որ թեև բարեփոխումը սպասված էր, բայց համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր, նախարարն ասաց. «Այս մեկ ամիսը ցույց տվեց, որ համակարգը պատրաստ էր։ Նման բարեփոխում իրականացնելը միշտ ռիսկերի հետ է…
Կարդալ ավելինԿակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ից ի վեր
Կակաոյի հատիկների գինը իջել է մեկ տոննան 4 հազար դոլարից ցածր՝ առաջին անգամ 2023-ի նոյեմբերից ի վեր։ Վերջին մեկ տարվա ընթացքում շուկան անկում է ապրել՝ պահանջարկի թուլացման լուրերի ֆոնին։ Գները այժմ նվազել են գրեթե 70 տոկոսով՝ 2024թ․ վերջին գրանցված ամենաբարձր կետից հետո։ Նյու Յորքում ուրբաթ կակաոյի հատիկների մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 5.9 տոկոսով՝ հասնելով 3,931 դոլարի մեկ տոննայի համար, ինչը ամենացածրն է 2023-ի նոյեմբերից ի վեր։ Այս պայմանագրերն այժմ վաճառվում են 4 117…
Կարդալ ավելինՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ: Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն…
Կարդալ ավելինԱդրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում սրտին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։ Լինդայի խոսքով Վիգենը տառապում է բարձր արյան ճնշումից։ Բժիշկները նրան նոր դեղեր են նշանակել։ «Վիգենը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Երկուշաբթի հանդիպում է նշանակված բժիշկների հետ։ Նրա բուժման ծախսերը հոգում է Առողջապահության նախարարությունը, իսկ մնացածը անվճար տրամադրվել է հիվանդանոցի կողմից, և ես շնորհակալություն եմ…
Կարդալ ավելինԼուկաշենկոն կոչ է արել զուր տեղը չանհանգստանալ արհեստական բանականության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արհեստական բանականությունն ի վիճակի չէ փոխարինել մարդկանց և կոչ է արել դրա համար զուր տեղը չանհանգստանալ ։ Նա նման հայտարարություն է արել «Պլանար» ԲԲԸ ձեռնարկություն այցելության ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։ Բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկման ժամանակ Լուկաշենկոն դիմել է «Պլանար» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ավակովին և հարցրել նրա կարծիքը արհեստական բանականության զարգացման վերաբերյալ։ «Կարծում եմ՝ այդ սահմանումն առաջարկողները նկատի ունեին, որ արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց»,- նշել է նախագահը։ «Ոչ, չի փոխարինի»,- պատասխանել է Ավակովը՝ հավելելով, որ հարցը՝արդյոք մեքենան կարող է ավելի խելացի լինել,…
Կարդալ ավելին









