«ԱՅԳԵԿ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԱՅԳԵԿ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում: Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ – արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը, – սարքավորված չի եղել բնական կամ մեխանիկական օդափոխության միջոցներով, – շինության սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն, – ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար…

Կարդալ ավելին

Գևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու

Գևորգ Գրիգորյանը՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու

Գլենդելն արժանի է․ Առաջընթաց, հաշվետվողականություն և թափանցիկություն՝ ինչ է խոստանում Գևորգ Գրիգորյանը… Մեր հայրենակից Գևորգ Գրիգորյանը, որը ԱՄՆ–ում հաջողակ գործարար ու անվանի ճարտարապետ է, որոշել է մասնակցել Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններին։ Նա պաշտոնապես հաստատեց իր թեկնածությունը՝ ներկայացնելով միասնության և առաջընթացի իր տեսլականը։ Հիշեցնենք՝ ընտրությունները տեղի են ունենալու 2026 թ. հունիսի 2-ին։ Գևորգ Գրիգորյանը Գլենդելի հանրության կողմից ճանաչվել և սիրվել է նախևառաջ իր գերժամանակակից շինարարական նախագծերով, որոնք դարձել են մնայուն արժեքներ և համայնքային կյանքի անբաժանելի…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ.ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԴԱՐԱԿԱՇԱՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

ՍԱՏՄ-Ն ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ.ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԴԱՐԱԿԱՇԱՐԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություններ է սկսել հանրապետության իրացման ցանցում՝ ստուգելու «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ի դարակաշարերով տարանջատման կատարումը: Երևանի խոշոր սուպերմարկետներում տեսուչների աշխատանքին հետևել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանն ու Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը: Ընդհանուր 23 տնտեսավարողների մոտ դիտարկվել են 28 ապրանքատեսակ։ Իրականացվել են նմուշառումներ՝ հսկիչ գնումներ, տարբեր կաթնային արտադրատեսակներից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ փորձաքննության՝…

Կարդալ ավելին

Բժշկական ապահովագրություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար

Բժշկական ապահովագրություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար

Երևանի քաղաքապետարանում մենք կարևորում ենք մեր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը։ Համընդհանուր ապահովագրական գործընթացում մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար ստեղծվել է բժշկական ապահովագրության հնարավորություն, և արդեն իսկ աշխատակիցների զգալի մասն օգտվում է այս հնարավորությունից։ Մենք խրախուսում ենք նաև տարեկան կանխարգելիչ բուժզննումը։ Վաղ կանխարգելումն ու առողջության նկատմամբ ուշադրությունը լավագույն ներդրումն են ոչ միայն յուրաքանչյուրի սեփական կյանքում, այլ նաև մեր համատեղ աշխատանքում։ Հատուկ ուզում ենք ընդգծել՝ քաղաքի մասին ամեն օր հոգ տանող մարդկանց առողջությունը մեզ համար առաջնային է։…

Կարդալ ավելին

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը: Լեզուների եվրոպական օրը հռչակվել է 2001 թ․-ին Եվրոպայի Խորհրդի կողմից, որի նպատակն է` խրախուսել բազմալեզվությունը: Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները: Միջոցառման ընթացքում ներկայցվեցին համալսարանում դասավանդվող լեզուները, մասնագիտությունները, միջազգային ծրագրերի հնարավորությունները: Ողջույննի խոսքով միջոցառումը բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դ. Գյուրջինյանը: Նա մաղթեց մասնակիցներին բեղմնավոր և հետաքրքիր ուսանողական կյանք և հետագա աշխատանքային վերելք: Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի…

Կարդալ ավելին

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում Գինին այն է, ինչ ստիպում է ստեղծել հիշողություններ, ապրել ու վայելել պահը։ Հենց այս «բանաձևով» միջոցառում տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Իջևանի գինու գործարանում, որտեղ գինու համտեղման ուղեկցում էր իտալական երաժշտությունը։ Հենց այդ օրը «Flying to Sanremo» համերգաշարը առաջին անգամ Հայաստան բերեց իր հետ Sanremo փառատոնի ոգին, այն էլ, կենդանի կատարմամբ։ Լավագույն իտալական հիթերը՝ Volare, Felicità, L’italiano, Sarà perché ti amo և տասնյակ այլ երգեր գրավեցին հանդիսատեսի…

Կարդալ ավելին

«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը

«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը

Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։ «Պետությունը, որը պահպանում է…

Կարդալ ավելին

Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ

Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ

Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ «Հայաստանում սպառողների և մրցակցության պաշտպանության կիրարկման արդյունավետ մեխանիզների զարգացում» աջակցութան ծրագրի շրջանակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝  հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ այցելել   էր  Լեհաստան` սպառողների շահերի պաշտպանության  օրենսդրության կիրարկման փորձին առնչվող  առանձին հարցեր ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության (UOKiK) կենտրոնական գրասենյակում, Պոզնանի և Գդանսկի տարածքային մասնաճյուղերում, ինչպես նաև առևտրի…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը ամփոփեց Visa Signature Business քարտի մրցույթը

Ամիօ բանկը ամփոփեց Visa Signature Business քարտի մրցույթը

Ամիօ բանկը Visa Signature Business քարտապանների համար կազմակերպված մրցույթը ամփոփեց բրանչի ձևաչափով՝ հաղթողների և Visa-ի ներկայացուցիչների հետ միասին։ Միջոցառման ընթացքում հաղթող բիզնես հաճախորդներին հանձնվեցին իրենց մրցանակները, իսկ Visa-ի ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունները՝ որպես ամուր համագործակցություն կառուցելու և հաճախորդների փորձառությունը առավել արժեքավոր դարձնելու հնարավորություն։ Ամիօ բանկը բարձր է գնահատում իր հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը և շարունակելու է զարգացնել իր ծառայությունները, որոնք նպաստում են բիզնեսների աճին, աջակցում դրանց արդյունավետ գործունեությանը և ապահովում առօրյա գործընթացների առավել հարմարավետ կազմակերպումը։…

Կարդալ ավելին

Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Ղալամքարյանին և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորութուն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ…

Կարդալ ավելին
1 74 75 76 77 78 826