Օգոստոսի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+32, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28, Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝…
Կարդալ ավելինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին, կազմել է 382.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.72 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.00 դրամ (աճել է 4.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.77 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 447–453.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.64-4.74 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԿբարելավվի փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգը
Փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին փոխհատուցվող դեղերը, դեղի առաջին նշանակման դեպքում, դուրս գրել մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով: Ներկայումս փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների մեծամասնությունը կազմում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնց շարունակաբար, առանց փոփոխության, էլեկտրոնային դեղատոմսի միջոցով, դուրս են գրում նույն…
Կարդալ ավելին«ԲՈՐԻՍՈՎԿԱ»-Ի ԿԱՐԱԳԸ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ
«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,…
Կարդալ ավելինՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: 5-12-րդ դասարաններում սովորողների…
Կարդալ ավելինՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: 5-12-րդ դասարաններում սովորողների…
Կարդալ ավելինՍԱՌՑԵ ՇՈՈՒ «Նոր հրաշքի նախօրեին». «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ» Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը
ՍԱՌՑԵ ՇՈՈՒ «Նոր հրաշքի նախօրեին». «ԱԼԵՆԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ» Ալեն Մարգարյանի հեքիաթներից մեկը գրավեց պրոդյուսեր Զարա Մխեյանի ուշադրությունը։ Նա որոշեց այդ բարի պատմությունը բեմադրել… սառույցի վրա։ Այսպես ծնվեց «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուն՝ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետների ջանքերով, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի պատանի սաների մասնակցությամբ։ Ներկայացման առաջնախաղը կայանալու է դեկտեմբերի վերջին, և ստեղծագործական թիմն այժմ աշխատում է մեծ լարվածությամբ ու պատասխանատվությամբ։ Մեզ հաջողվեց զրուցել ներկայացման հեղինակ և բեմադրիչ Էմիլ Կարատի հետ։ Այս օրերին նա Մոսկվայից…
Կարդալ ավելինՍյունիքում նվազել են մահվան ելքով վթարները․ ամփոփվել է ՆԳ նախարարության Սյունիքի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը
Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Օգոստոսի 10-ին նախարար Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է սահմանային այն պահակակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։ Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, ծանոթացել պայմաններին, հաղորդակցվել անձնակազմի հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ ՆԳ նախարարը այցելել է նաև Սյունիքի մարզում ՆԳՆ ոստիկանության զորքերի տեղակայման վայր,…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։ Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը, արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից, արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող,…
Կարդալ ավելինԱմփոփվել է Amio Era-ի 3-րդ փուլը. կրթությունն ու հնարավորությունները մեկ հարթակում
Այս տարի Amio Era կրթական բարեգործական ծրագրի 3-րդ փուլն անցկացվեց ոգեշնչող ելույթներով, մոտիվացնող բիզնես խաղով և աշխույժ Squid Game մրցույթով։ ՙAmio Era-ն մեզ համար շատ կարևոր միջոցառում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր դարձրել են այն իրականություն՚,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը: Այս տարի Amio Era-ն կրկնապատկվել է․ աճել է ոչ միայն հաղթող մասնակիցների, այլ նաև մեր ծրագրի դիմորդների թիվը։ 1400-ից ավելի հայտերից ընտրվել են 654 մասնակից, 365-ն անցել են անհատական…
Կարդալ ավելին









