Կարսի բնակիչներն իրենց կյանքի լավացման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը.  թուրք լրագրող

Կարսի բնակիչներն իրենց կյանքի լավացման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը.  թուրք լրագրող

Թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքը հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված սահմանակից շրջանների բնակիչների տրամադրություններն իմանալու համար այցելել է Կարս եւ հարակից շրջաններ։ Թուրք լրագրողը նշել է, որ բոլորը անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Նա շեշտում է, որ տեղացիներն իրենց կյանքի լավացումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացումով։ Բահրի Աքը գրել է, թե Կարսում թե բնակիչները, թե խանութատերերը, տաքսու վարորդները շեշտել են, որ եթե սահմանը բացվի, տուրիզմի բում կլինի, առեւտուրը կաշխուժանա, Կարսից արտագաղթը…

Կարդալ ավելին

Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն

Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն

Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և…

Կարդալ ավելին

20 768 արցախցիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել. ՆԳՆ

20 768 արցախցիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել. ՆԳՆ

  2023-ից մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը Լեռնային Ղարաբաղից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել է 26 099 դիմում, գրանցվել է աճ։ Ավելի քան 9 000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։

Կարդալ ավելին

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել

NEWS.am–ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Հակակոռուպցիոն կոմիտեից  հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Կարդալ ավելին

Աշխատանքային պայմանագրերի կնքման նախաձեռնությունը բացառապես էլեկտրոնային ձեւով հետաձգվել է. երկրորդ ընթերցում

Աշխատանքային պայմանագրերի կնքման նախաձեռնությունը բացառապես էլեկտրոնային ձեւով հետաձգվել է. երկրորդ ընթերցում

2026թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ «Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս…

Կարդալ ավելին

Թուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ցամաքային առեւտուրը Վրաստանի տարածքով․ թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ցամաքային առեւտուրը Վրաստանի տարածքով․ թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առեւտուր սկսելու վերաբերյալ, գրել է թուրքական T24 պարբերականը: Ինչպես տեղեկացրել է Al Monitor-ի լրագրող Էզգի Աքին, իրավիճակին ծանոթ երկու առեւտրային աղբյուրներ նշել են, որ Անկարան եւ Երեւանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առեւտուր սկսելու վերաբերյալ։ Այս քայլը տեղի է ունենում Անկարայի կողմից Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու ինտենսիվ ջանքերի ֆոնին՝ Հարավային Կովկասում ԱՄՆ գլխավորած տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների շրջանակում: Թուրքիան եւ Հայաստանը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունեն, նրանց ընդհանուր սահմանը…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պատրաստվում է փակել ԵԱՏՄ-ով ավտոմեքենաների արտոնյալ ներմուծման ուղին

Ռուսաստանը պատրաստվում է փակել ԵԱՏՄ-ով ավտոմեքենաների արտոնյալ ներմուծման ուղին

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են փակել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս մարդկանց ներմուծել արտասահմանյան մեքենաներ՝ առանց ուտիլի համար ամբողջական վճարի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը զգուշացրել է, որ ապրիլի 1-ից մտադիր է վերացնել ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան) ավտոմեքենաներ ներմուծող անհատների համար նախատեսված արտոնյալ դրույքաչափերը: Նախարարությունը նշել է, որ սա արվում է վճարի «հավասարեցման համար»: 2024թ․ ապրիլից սկսած՝ միութենական երկրներից ոչ անձնական օգտագործման համար ավտոմեքենաներ ներմուծողները կվճարեն ավելի բարձր վճար, որը աշվարկվի մաքսային արժեքի…

Կարդալ ավելին

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք

Բնակարանային գողության մասին հաղորդումը Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ: Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համաքաղաքացուն։ Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում…

Կարդալ ավելին

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

13-ը փետրվարի, 2026 թ., Երևան․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության և ներդրողների վստահության մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։ Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված…

Կարդալ ավելին

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային…

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 826