ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ: Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի: Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ…
Կարդալ ավելինԱկսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանվել Հասմիկ Հովակիմյանի կողմից՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։ «Միրհավը» Ակսել Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որտեղ բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։ Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։ Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի և անցնող ժամանակի։ Կերպարները ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու դիտարկումը` տարեմուտի թանկացումների ֆոնին
«Մայր Հայաստան» Երևան քաղաքի ավագանում անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել և փորձել ՝ ժողովրդի «աչքերը բացել» թանկացումներին ընդառաջ , թե ինչպես է Ավինայի վարած քաղաքականության հետևանքով մայրաքաղաքի ազգաբնակչության ուսերին բարդվում հերթական թանկացումների բեռը: «ՔՊ-ն պատրաստել է Ձեզ համար մի շարք «նվերների» փաթեթ։ 2026թ-ի տարեմուտը Դուք կդիմավորե՛ք Գույքահարկի 100% թանկացման Աղբահանության կրտուկ թանկացման Կարմիր գծերի 13 անգամ թանկացման Տրանսպորտի թանկացման Տեղական տուրքերի թանկացման պայմաններում։«Շնորհակալություն» Ասե՛ք կանե՛նք, հիմնարկին» …
Կարդալ ավելինՎարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին
Ի կատարումն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների՝ հրապարակում ենք հայտարարություն առ այն, որ` Համաձայն Օրենքի` «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի մեկ անդամ ընտրում են վարորդների իրավունքները պաշտպանող, առնվազն երեք տարվա պետական գրանցում ունեցող կազմակերպությունները` իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` երկու տարի ժամկետով, Ընտրությունը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 10:00-ին Կենտրոնական բանկի շենքում` ք. Երևան, Վ. Սարգսյան 6…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: Ժաննա Անդրեասյանը կայցելի մի շարք մշակութային և մարզական հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ: ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ…
Կարդալ ավելինԿառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օր՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ ներկայացուցիչ
Եվրոպական միության անունից ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարություն է տարածել 2025 թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմից: «Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր առավոտ իրականացվում են միլիոնավոր փոքր, սակայն հաճախ անտեսանելի գործողություններ, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Աղջիկը գնում է դպրոց՝ վստահ լինելով, որ իր համայնքում պաշտպանված է իր անվտանգությունը։ Ուսանողը հետևողականորեն շարունակում է իր ուսումնառությունը անգամ այն պայմաններում, երբ դա կարող է չխրախուսվել կամ նույնիսկ սահմանափակվել։…
Կարդալ ավելինՆոր դեղամիջոցը մեկ երրորդով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնության վտանգը. The New England Journal of Medicine
Միջազգային հետազոտողների խումբը ներկայացրել է հորմոն-կախյալ կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլի (HR-դրական, HER2-բացասական) բուժման համար նախատեսված Giredestrant նոր հորմոնալ դեղամիջոցի լայնածավալ կլինիկական փորձարկման արդյունքները: The New England Journal of Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն արդեն իսկ համարվել է այս ոլորտի ամենակարևոր առաջընթացներից մեկը տասնամյակների ընթացքում: Հետազոտությանը մասնակցել են 4170 բուժառուներ, որոնք ենթարկվել են վիրահատության և, անհրաժեշտության դեպքում, քիմիաթերապիայի: Այնուհետև նրանց նշանակվել է կամ Giredestrant, կամ չորս ստանդարտ հորմոնալ թերապիաներից մեկը, ներառյալ տամոքսիֆենը և արոմատազի ինհիբիտորները: Բուժումը…
Կարդալ ավելինՀայաստանում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողներին հայտնեց, որ ծանոթացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանի Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված։ «Եւ տեսեք, ես ինչ իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է «Արեւմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է․ «Վայ, գրած է Ղարաբաղյան հայեր» և այլն, և այլն, և այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում, ներողություն, 2025 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ…
Կարդալ ավելինՊուտինը ստորագրել է ռուսներին զինվորական հավաքների կանչելու մասին հրամանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, ստորագրել է հրամանագիր, որով քաղաքացիներին կանչում է 2026 թվականի զինվորական հավաքների։ Իրավական տեղեկատվության պորտալում հասանելի փաստաթղթի համաձայն՝ պահեստազորայինները կուղարկվեն ամենամյա պատրաստության, և Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ու տարածաշրջանային իշխանությունները պարտավոր են կազմակերպել այն։ Հրամանագիրը, որն ուժի մեջ է մտնում անմիջապես, պարունակում է երկու գաղտնի բաժին՝ «միայն ծառայողական օգտագործման համար» նշումով։ Այս բաժիններում, ենթադրաբար, նշվում է պատրաստության ուղարկվող քաղաքացիների թիվը և պատրաստության ժամկետը։ Ձմռանը զինվորական պատրաստությունը հազվադեպ երևույթ է Ռուսաստանում։…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքի մեծ մասում դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և որոշ նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, դաշտավայրերում՝ անձրևի տեսքով, առանձին վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օրվա մյուս ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր մասերում կդիտվի մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը սպասվում են անձրևներ, օրվա մյուս ժամերին օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների…
Կարդալ ավելին









