«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԹԹՎԱՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ԱՐԶՆԻ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ»-Ի ԹԹՎԱՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերքին» պատկանող…

Կարդալ ավելին

Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին պետք է լինի ուղղված ընդհանուր շահին. Սահմանադրական դատարանը քննության է

Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին պետք է լինի ուղղված ընդհանուր շահին. Սահմանադրական դատարանը քննության է

Դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։ Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը,…

Կարդալ ավելին

2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ նոր համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման…

Կարդալ ավելին

Փոփոխություն Երևանի մետրոպոլիտենում

Փոփոխություն Երևանի մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ կարևոր բարելավում է իրականացվել։ Կառավարության ֆինանսավորմամբ ավարտվել է մուտքի և ելքի հին դռների փոխարինումը նորերով, որոնք նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների համար։ Ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։ Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։ Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար։

Կարդալ ավելին

ՀԱՑԻ ԳՅՈՒՏԸ. ՀԱՑ բառը ծագել է ՀԱՅ բառից…

ՀԱՑԻ ԳՅՈՒՏԸ. ՀԱՑ բառը ծագել է ՀԱՅ բառից…

Դեռևս 30-ական թվականներին ակադ. Վավիլովը Հայկական լեռնաշխարհում հայտնաբերեց վայրի ցորենի հետքերը, Ինչը վկայում է, որ Հայաստանն է հացի մշակույթի նախահայրենիքը. այստեղ է առաջացել երկրագործությունը, մասնավորապես հացահատիկային բույսերի մշակումը և դրանց օգտագործման նախնական,պարզունակ /պրիմիտիվ/ձևերը,որոնց մինչ օրս պահպանումը վկայում է հենց այդ մասին: Մենք ունեցել ենք համապատասխան աստվածներ՝ Շարա և Աշորա: Հայերիս մոտ խանձված դեռահաս ցորենի տարբեր անուներ և ձևեր ունենք՝ ֆրիկ, աղանձ,ղարախարմա: Տարբեր ճաշատեսակներ ունենք՝ փոխինդ/ձ/, սպաս, շիլա, խուս, քաշովի, օգտագործելով ձավար, բլղուր. բոված ալյուր… Հացի…

Կարդալ ավելին

Հիփոթեքային վարկերը 2024–ին աճել էին 37 %-ով, 2025–ին ընդամենը 13 %–ով. Մարզերում նման վարկերն աճել են 30 %–ով

Հիփոթեքային վարկերը 2024–ին աճել էին 37 %-ով, 2025–ին ընդամենը 13 %–ով. Մարզերում նման վարկերն աճել են 30 %–ով

2022 և 2023 թվականների հիփոթեքային վարկերը աճել են 26 տոկոսով, 2024–ին աճը կազմել է 37 տոկոս, իսկ 2025–ին այն նվազել է՝ կազմելով 13 տոկոս։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 17–ին, մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության  նախագահ Դանիել Ազատյանը։ «2024 թվականը բացառիկ էր նրանով, որ ավարտվում էր հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձման օրենքի կիրառումը, դրա համար տարվա վերջում մենք էական աճ ունեցանք։ Իսկ 2025–ին, երբ Երևանում բացակայում էր եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը, ունեցանք 13 տոկոս…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալներ կունենա

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երկու թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Գրիգոր Մկրտչյանի և Արա Եղոյանի թեկնածությունները: Ծանոթանալով թեկնածուների կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, հստակեցնելով նրանց համակարգմանը ենթակա ոլորտները՝ ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին՝ հաստատելով վերջիններիս պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին շրջաններում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և թաց ձյան, իսկ նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 14-17 մ/վրկ, իսկ լեռնային շրջաններում՝ բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում գիշերը և առավոտյան հնարավոր են անձրևներ, իսկ օրվա մնացած ժամերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան: Օդի…

Կարդալ ավելին

Ուղեղի գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը․ CRes

Ուղեղի գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը․ CRes

Հիպոթալամուսի (ուղեղի նեյրոէնդոկրին գործունեության կարգավորիչի) գերակտիվ նյարդային բջիջները կարող են խթանել հիպերտոնիայի զարգացումը։ Նման եզրակացության են եկել Միսսուրիի և Օքսֆորդի համալսարանների գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cardiovascular Research (CRes) ամսագրում։ Արյան բարձր ճնշումը մնում է ինսուլտի և ինֆարկտի հիմնական ռիսկի գործոններից մեկը։ Սովորաբար այն կապում են ապրելակերպի, երիկամների հիվանդությունների կամ հորմոնալ խանգարումների հետ։ Սակայն նյարդային համակարգի դերը հիպերտոնիայի զարգացման գործում մինչ օրս բավարար չափով ուսումնասիրված չէր։ Առնետների վրա կատարված փորձի ընթացքում գիտնականները կենտրոնացել են հիպոթալամուսի…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

  Այսօր Բաքվի զինվորական դատարանում ընթերցվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, ով Ադրբեջանում մեղադրվում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների մեջ»։ Դատարանի որոշմամբ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ ներկայացված մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են ու կեղծ, իսկ բուն գործընթացը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի և արդար դատաքննության սկզբունքների խախտում։

Կարդալ ավելին
1 9 10 11 12 13 823