Ովքեր կարող են փոխհատուցում ստանալ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց

Ովքեր կարող են փոխհատուցում ստանալ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Այդ մասին  հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարությունից հիշեցնում են, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով. անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ….

Կարդալ ավելին

Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել

Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել

Հունվարի 24-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7 կմ-ին կանգնեցրել են Կարմիր գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը բեռնախցիկից ներկայացրել է 391 հատ՝ ընդհանուր մոտ 182 կգ սիգ տեսակի ձուկ և հայտնել, թե այն գնել է անծանոթ անձից։ Այս դեպքից մոտ չորս ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55 կմ-ին կանգնեցրել են Գավառի բնակիչ 53-ամյա տղամարդու վարած «Ֆորդը»։ Վարորդը ներկայացրել է ընդհանուր 100 կիլոգրամ քաշով…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունվարի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումներիր եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան ուժեղ քամու պոռթկումներ, որոնք որոշ տեղերում կհասնեն 16-20 մ/վրկ արագության: Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում սպասվում է մառախուղ, գիշերը եւ առավոտյան՝ ճանապարհներին մերկասառույց: Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են առանց տեղումների եղանակ եւ մառախուղ: Մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -6-8 աստիճան, վաղը ցերեկը՝ -0-2 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-4, Կոտայքի լեռներում գիշերը՝…

Կարդալ ավելին

Մոնղոլիայում կարմրուկով բնակիչների վարակվելու թիվը գերազանցել է 14 հազարը

Մոնղոլիայում կարմրուկով բնակիչների վարակվելու թիվը գերազանցել է 14 հազարը

Մոնղոլիայում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 14 002-ի։ Այս մասին տեղեկացրել է վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Եթե հունվարի 27-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 13 967 դեպք, դրանցից 12-ը՝ մահացու ելքով, ապա երկու օր անց՝ հունվարի 29-ին, վարակվածների թիվը հասել է 14 002 մարդու։ Վարակն ամենից շատ տարածված է 10-14 տարեկանների խմբում՝ 5 183 դեպք, կարմրուկով հիվանդացել է նաեւ 0-4 տարեկան 3 330 երեխա, 1 806 դեպք՝ 5-9 եւ 1 7851 դեպք՝ 15-19 տարեկանների շրջանում»,-…

Կարդալ ավելին

Ոսկու համաշխարհային պահանջարկը 2025թ. առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 5 հազար տոննան

Ոսկու համաշխարհային պահանջարկը 2025թ. առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 5 հազար տոննան

Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցի համաձայն՝ 2025թ․ վերջին ոսկու համաշխարհային պահանջարկը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 000 տոննան։ Զեկույցի համաձայն՝ ընդհանուր պահանջարկը հասել է 555 միլիարդ դոլարի, ինչը 45 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Դրամական առումով զգալի աճը պայմանավորված է գների ռեկորդային դինամիկայով։ Տարվա ընթացքում ոսկու գները 53 անգամ հասել են բոլոր ժամանակների նոր ամենաբարձր մակարդակին։ Հատկապես ակտիվ էին մանրածախ ներդրողները։ Ձուլակտորների եւ մետաղադրամների ներդրումները տարվա վերջին հասել են ռեկորդային 154 միլիարդ…

Կարդալ ավելին

Տղամարդը շահել է վիճակախաղում, կառուցել թմրալաբորատորիա եւ հայտնվել բանտում

Տղամարդը շահել է վիճակախաղում, կառուցել թմրալաբորատորիա եւ հայտնվել բանտում

Անգլիայում Ջոն Էրիկ Սփիբին, որը վիճակախաղում շահել էր 3.3 միլիոն դոլար, դատապարտվել է ազատազրկման՝ թմրանյութերի մեծածավալ արտադրության եւ հրազենի պահպանման համար, հաղորդել է Metro-ն։ Դատարանի տվյալներով՝ Սփիբին իր տան մոտ՝ Ուիգանում, կառուցել է երկու թմրամիջոցների «բարդ» լաբորատորիա։ Նրա արտադրած թմրանյութերը քողարկվել են որպես դեղամիջոցներ եւ փողոցում տարածվել են միջնորդների միջոցով։ Սփիբիի օբյեկտների խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է երկու ատրճանակ եւ փամփուշտներ։ Սփիբիի աշխատակից՝ 45-ամյա Լի Դրուրին, իր ընկերությունն օգտագործել է որպես հանցավոր գործունեության քողածածկույթ։ Բացի…

Կարդալ ավելին

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։ Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝  Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության…

Կարդալ ավելին

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին…

Կարդալ ավելին

Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար

Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար

Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի թեմից։ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:  

Կարդալ ավելին

Զորքերում ծանր հանցագործությունների թիվը նվազել է, 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել․ Սուրեն Պապիկյան

Զորքերում ծանր հանցագործությունների թիվը նվազել է, 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել․ Սուրեն Պապիկյան

2018 թվականին շինարարական ծախսերը կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ, իսկ արդեն 2025 թվականին Պաշտպանության նախարարության շինարարական ծախսերը կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Կարծում եմ, սա էական փոփոխություն է և չի կարող չանդրադառնալ մեր սահմանների պաշտպանունակության վրա»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ բանակը շոշափելի ձեռք բերումներ ունի օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում․ «Զինվորական իրավապահ մարմինների և զորամասերի հրամանատարության համագործակցված աշխատանքի…

Կարդալ ավելին
1 26 27 28 29 30 826