Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման
ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների
պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված
այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս»
քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի
ձերբակալվածների պահման վայր։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված
անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց
համապատասխանությանը սահմանված պահանջներին։
Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց,
ինչպես նաև ձերբակալված անձի հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված
անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի
հետ կապի, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացներին
առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր
այլ հարցեր։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների
առաջարկները կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց
իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։
ՄԻՊ-ը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ
