Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) զեկույցի համաձայն՝ 2025թ․ վերջին ոսկու համաշխարհային պահանջարկը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 000 տոննան։ Զեկույցի համաձայն՝ ընդհանուր պահանջարկը հասել է 555 միլիարդ դոլարի, ինչը 45 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Դրամական առումով զգալի աճը պայմանավորված է գների ռեկորդային դինամիկայով։ Տարվա ընթացքում ոսկու գները 53 անգամ հասել են բոլոր ժամանակների նոր ամենաբարձր մակարդակին։ Հատկապես ակտիվ էին մանրածախ ներդրողները։ Ձուլակտորների եւ մետաղադրամների ներդրումները տարվա վերջին հասել են ռեկորդային 154 միլիարդ…
Կարդալ ավելինՏղամարդը շահել է վիճակախաղում, կառուցել թմրալաբորատորիա եւ հայտնվել բանտում
Անգլիայում Ջոն Էրիկ Սփիբին, որը վիճակախաղում շահել էր 3.3 միլիոն դոլար, դատապարտվել է ազատազրկման՝ թմրանյութերի մեծածավալ արտադրության եւ հրազենի պահպանման համար, հաղորդել է Metro-ն։ Դատարանի տվյալներով՝ Սփիբին իր տան մոտ՝ Ուիգանում, կառուցել է երկու թմրամիջոցների «բարդ» լաբորատորիա։ Նրա արտադրած թմրանյութերը քողարկվել են որպես դեղամիջոցներ եւ փողոցում տարածվել են միջնորդների միջոցով։ Սփիբիի օբյեկտների խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է երկու ատրճանակ եւ փամփուշտներ։ Սփիբիի աշխատակից՝ 45-ամյա Լի Դրուրին, իր ընկերությունն օգտագործել է որպես հանցավոր գործունեության քողածածկույթ։ Բացի…
Կարդալ ավելինԴատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին
2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։ Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝ Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության…
Կարդալ ավելին«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին…
Կարդալ ավելինՄիասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար
Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի թեմից։ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի կալանավայրում, անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:
Կարդալ ավելինԶորքերում ծանր հանցագործությունների թիվը նվազել է, 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել․ Սուրեն Պապիկյան
2018 թվականին շինարարական ծախսերը կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ, իսկ արդեն 2025 թվականին Պաշտպանության նախարարության շինարարական ծախսերը կազմել են 57 մլրդ 702 մլն 154 հազար դրամ: Այս մասին հայտարարել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Կարծում եմ, սա էական փոփոխություն է և չի կարող չանդրադառնալ մեր սահմանների պաշտպանունակության վրա»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ բանակը շոշափելի ձեռք բերումներ ունի օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում․ «Զինվորական իրավապահ մարմինների և զորամասերի հրամանատարության համագործակցված աշխատանքի…
Կարդալ ավելինԲանակի զարգացումն ու արդիականացումը պետության առաջնահերթությունն է և մենք շարժվում ենք այդ ուղիով. Վահագն Խաչատուրյան
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայաստանի բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը՝ որպես օր, որը խորհրդանշում է մեր անկախության, անվտանգության և պետականության ամրությունը։ Այս տարեդարձը ևս մեկ հնարավորություն է արժևորելու զինված ուժերի դերն ու նշանակությունը երկրի պաշտպանության գործում։ Հայաստանի զինված ուժերը ձևավորվել են պատմականորեն բարդ պայմաններում՝ ազգային միասնության, կամքի և հայրենասիրության վրա հիմնված։ Բանակը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է կանգնած երկրի խաղաղության և անվտանգության պահպանման առաջնագծում։ Այսօր…
Կարդալ ավելինՀայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակին
Հովիկ Սարդարյանը ծնվել է Հայաստանում։ Իր ուսումը սկսել է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ Աշոտ Զոհրաբյանի դասարանում։ DAAD կրթաթոշակի աջակցությամբ նա ուսումը շարունակել է Գերմանիայում՝ ուսանելով Վոլֆգանգ Ռիմի մոտ Կարլսրուեում եւ Առնուլֆ Հերմանի մոտ Սաարբրյուկենում։ Սարդարյանը եղել է Կարայանի ակադեմիայի կրթաթոշակառու, իսկ 2023 թվականին ընտրվել է Roche Young Commissions ծրագրում։ Նրա երաժշտությունը հաճախ հիմնվում է հայկական մշակութային ժառանգության վրա՝ ներառելով ավանդական գործիքներ եւ ժողովրդական մեղեդիներ։ Միեւնույն ժամանակ նա ուսումնասիրում է ոչ ավանդական լարումներ եւ միկրոտոնալություն՝ առանձնահատուկ, անհատական…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը, որը, նախարարի գնահատմամբ, էապես նպաստում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը: Ընդգծելով համատեղ նախաձեռնությունների ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ նախարարը նշել է, որ…
Կարդալ ավելինՕնլայն վարկ AMIO Mobile-ում
AMIO Mobile հավելվածի միջոցով այժմ կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու։ Օնլայն վարկի հիմնական պայմաններն են՝ ● Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ ● Մրցունակ տոկոսադրույք՝ սկսած տարեկան անվանական 15%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08%-19.79%) ● Առանց միջնորդավճարների ● Արագ և հարմար գործընթաց․ վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, վարկը տրամադրվում է մի քանի րոպեում: Օնլայն վարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր դեռևս Ամիօ բանկի հաճախորդ չեն։ Ամիօի…
Կարդալ ավելին








