Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատարի Գրասենեակը կը մեկնարկէ իԳործ 2026 ծրագրի դիմումներու ընդունումը։ Ծրագիրը սփիւռքահայ մասնագէտներուն հնարաւորութիւն կու տայ մէկ տարի ժամկէտով աշխատելու Հայաստանի պետական կառավարման 20-է աւելի մարմիններու մէջ։ Ծրագրին կրնան մասնակցիլ այն սփիւռքահայ մասնագէտները, որոնք՝ Ունին բարձրագոյն կրթութիւն եւ առնուազն 5 տարուան մասնագիտական աշխատանքային փորձառութիւն Առնուազն 5 տարի աշխատած կամ ուսանած են սփյուռքի մէջ Հայերէն լեզուի բաւարար իմացութիւնը խիստ ցանկալի է։ 2026 թուականի դիմումները կընդունուին Յունուարի 26-էն մինչեւ Մարտի 3-ը՝…
Կարդալ ավելինԿրիպտոակտիվների ոլորտը կարգավորող որոշ կանոնակարգերի հրապարակման վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը․ լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը, ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը, ղեկավարների գրանցումը կարգավորող Կանոնակարգ 7/05-ը։ կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ը, Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում…
Կարդալ ավելինԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների
Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի՝ վկայականը նա ձեռք է բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։ Հաջորդ դեպքը…
Կարդալ ավելինՀունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների…
Կարդալ ավելինՇնորհակալություն են հայտնում Ալիևին, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները․ Գևորգ Սուջյան
Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանը գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ ինձ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն․ ինչ անում ես՝ ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:
Կարդալ ավելինՍննդի դերը. ինչն է բարձրացնում և նվազեցնում ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը
Գիտնականների նոր տվյալները փաստում են, որ սննդակարգը կարող է ազդել ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա։ Չնայած գոյություն չունեն «հրաշագործ» մթերքներ, որոնք լիովին կպաշտպանեն այս հիվանդությունից, գրում է Medical Xpress-ը։ Ըստ Keck Medicine of USC-ի վիրաբույժ Շերոն Շիրագայի, թեև գենետիկան մնում է հիմնական գործոնը, որոշակի մթերքների ընտրությունն ու ճիշտ սննդակարգը ժամանակի ընթացքում կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը։ Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել վերամշակված և պահածոյացված մթերքների օգտագործումը։ Դրանք սովորաբար մեծ քանակությամբ շաքար, աղ, վնասակար նիտրիտներ…
Կարդալ ավելինՄեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան. Լինդա Էուլջեքչյան. Սպուտնիկ Արմենիա
Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։ «Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։ Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն…
Կարդալ ավելինՄեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը
Այսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։ Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։ Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել…
Կարդալ ավելինՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը: Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում` Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝ քանդակագործություն պար…
Կարդալ ավելինԹուրքիան խոսքով արգելում, գործով շարունակում է ապահովել ադրբեջանական նավթի տարանցումն Իսրայել. Reuters
Ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել թուրքական Ջեյհան նավահանգստից 2025թ. հասել է եռամյա առավելագույնին, տեղեկացրել է Reuters-ը։ Թուրքիան 2024թ. նոյեմբերին հայտնել էր, որ Ջեյհանի խողովակաշարն օգտագործող արտահանողները «հարգում են Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու իր որոշումը», եւ նավթը չի տեղափոխվում Իսրայել։ Չնայած դրան՝ ադրբեջանական նավթի ներմուծումը Ջեյհանից Իսրայել ավելացել է 31 տոկոսով՝ տարեկան կտրվածքով, եւ հասել է օրական 94 հազար բարելի 2025թ., սա ամենաբարձր ցուցանիշն է 2022-ից ի վեր, ինչն էլ ավելի է խորացրել Իսրայելի կտրվելը Ռուսաստանից՝ երկիր նավթի…
Կարդալ ավելին









