Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ

Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ

Երբ վարկերը սկսում են շատանալ, վճարման օրերը՝ խառնվել, իսկ տոկոսները՝ ավելանալ, ժամանակն է ընտրել ամենապարզ լուծումը։ Ամիօ բանկն առաջարկում է մի քանի վարկի փոխարեն ունենալ ընդամենը 1 վարկ, վճարել ավելի քիչ տոկոսներ և ազատվել ֆինանսական սթրեսից։ Ամիօն շահավետ պայմաններով տրամադրում է անգրավ և գրավով սպառողական վարկերի, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում։ Ի դեպ, հիփոթեքային վարկը Ամիօ բանկ տեղափոխելու շնորհիվ կարող եք մինչև 1.5%-ով նվազեցնել Ձեր գործող վարկի տոկոսադրույքը։ Վերաֆինանսավորման բոլոր մանրամասներին ծանոթանալու համար պարզապես թողեք…

Կարդալ ավելին

Հայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման

Հայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման

Հայաստանը Թուրքիայի տարածքով Սիրիայի Արաբական Հանրապետությանը է փոխանցել երկու Սիրիայի քաղաքացի, որոնք Հայաստանում դատապարտված էին ցմահ ազատազրկման, այն նույն օրը, երբ Ադրբեջանում պահվող չորս հայ քաղաքացի վերադարձվել են Հայաստան։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին հանձնվել են Սիրիայի համապատասխան մարմիններին՝ իրենց քաղաքացիության երկրում պատիժը շարունակելու համար։ Փոխանցումը իրականացվել է Թուրքիայի միջոցով՝ համապատասխան մարմինների համագործակցության և գործող իրավական մեխանիզմների շրջանակում։ Հայտարարությունը համընկել է Նիկոլ Փաշինյանի հաստատման հետ, ըստ որի՝ չորս…

Կարդալ ավելին

Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

Հաստատվել է 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի  հրամանով  հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է Գնահատման…

Կարդալ ավելին

Մսի գինը Հայաստանում աճել է 11–14%–ով. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով. թվեր

Մսի գինը Հայաստանում աճել է 11–14%–ով. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով. թվեր

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%: Այս մասին   տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և…

Կարդալ ավելին

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, բուք,…

Կարդալ ավելին

Կտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ

Կտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան անօրինական պատժամիջոցների ճնշումը, որին Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթարկվել է տարիներ շարունակ, խոչընդոտում է երկրի զարգացմանը և ստեղծում տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնք առաջին հերթին ազդում են շարքային իրանցիների վրա, Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձում են շահագործել աճող սոցիալական լարվածությունը՝ իրանական պետությունը անկայունացնելու և ոչնչացնելու համար։ «Կիրառվում են «գունավոր հեղափոխությունների» տխրահռչակ մեթոդները, որոնց միջոցով բողոքի խաղաղ ցույցերը, արտասահմանից եկած հրահանգներով գործող…

Կարդալ ավելին

Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով

Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով

Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանի միջազգային պահուստները դեկտեմբերի 26-ի դրությամբ հասել են 763,9 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի 19-ի 752,6 միլիարդ դոլարի համեմատ դրանց ծավալն աճել է 11,3 միլիարդ դոլարով։ Դա շաբաթվա ընթացքում 1,5% աճ է։ Կարգավորող մարմինը պարզաբանել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ակտիվների դրական վերագնահատմամբ։ Միջազգային պահուստները Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի կառավարության կողմից պահվող բարձր իրացվելի ֆինանսական ակտիվներ են։ Դրանք ներառում են արտարժույթային միջոցներ, դրամական ոսկի, հատուկ փոխառության իրավունքներ, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստային դիրքը և…

Կարդալ ավելին

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։ Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին…

Կարդալ ավելին

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85- ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի մասին

Տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-19:00-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցի հետ կապված տեխնիկական աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը: Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար:

Կարդալ ավելին
1 33 34 35 36 37 824