ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը տնտեսության զարգացման առանցքային բաղադրիչն է, և…
Կարդալ ավելին«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը
Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այս կապակցությամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին՝ մաղթելով ուժ, ամուր առողջություն և ստեղծագործական եռանդ. «Վստահաբար, Դուք սիրված և գնահատված եք թե՛ պետության, և թե՛ հանդիսատեսի կողմից: Այժմ Դուք ստեղծագործական…
Կարդալ ավելինՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ
ՙՙՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ՚՚ հաղորդագրության հետ հրապարակված խմբաքանակների ցանկում կատարվել է փոքրիկ ճշտում, խնդրում եմ հիմք ընդունել և հրապարակել այս տարբերակը:
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ Staff.am Gala 2025-ի գլխավոր գործընկեր. /դեկտեմբեր 25.հրապարակում/
Օրեր առաջ տեղի ունեցավ Staff.am Gala 2025-ը, որի գլխավոր գործընկերն էր Ամիօ բանկը։ Միջոցառումը մեկնարկեց Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով, որին հաջորդեց միջոցառման բովանդակային հատվածը։ երջին երկու տարիները Ամիօ բանկում եղել են իրական տրանսֆորմացիայի շրջան․ փոխվել են ոչ միայն կառուցվածքները, գործընթացներն ու գործիքները, այլ նաև մտածողությունը, արագությունը և համագործակցության մշակույթը։ Բանկը միաժամանակ անցել է ռեբրենդինգի, թվայնացման, ճկուն մոտեցումների ներդրման և ղեկավարական նոր դերերի ձևավորման ճանապարհով: Միջոցառման ընթացքում Ամիօ բանկի Մարդկային ռեսուրսների և մշակույթի ղեկավար Հռիփսիմե Գլիչյանը…
Կարդալ ավելինԵրևանի քրեական հետախույզները բացահայտել են մայրաքաղաքում կատարված սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնում էին, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ռոբերտ Ստեփանյանին։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով…
Կարդալ ավելին2025–ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 տոկոսով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%: Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է,…
Կարդալ ավելինՈչ կալորիաներ, ոչ սպորտ. նշվել է նիհարելու ազդեցությունն ուժեղացնող անսպասելի գործոնը
Ավստրալական CSIRO (Commonwealth Scientific and Industrial Research Organisation) գիտական գործակալության կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդի ընդունման ակտիվ պլանավորումն օգնում է մարդկանց ավելի շատ քաշ կորցնել, գրում է Medical Xpress-ը: CSIRO Total Wellbeing Diet ծրագրի շրջանակներում սննդի պլանին հետևած գրեթե 78,000 մասնակիցների տվյալների վերլուծությունը ցույց է տվել արդյունքների զգալի տարբերություններ՝ կախված այն բանից, թե որքան կանոնավոր են մարդիկ օգտվել իրենց սննդակարգի պլանից: Այն մասնակիցները, ովքեր ամենահաճախն են օգտագործել սննդային ծրագիրը, առաջին 12…
Կարդալ ավելինՈստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, սպառնացել երգչուհուն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թվականի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարը լրագրողների համար շրջայց է անցկացրել Աբովյանի նոր դպրոցում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների համար շրջայց է անցկացրել Աբովյանի թիվ 2 նոր հիմնական դպրոցում: Որպես գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ նախարարը մատնանշել է «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրությամբ պաստառը: Պնդումը որոշակիորեն վիճելի է՝ հաշվի առնելով հայրենական օլիգարխների զգալի մասի կրթական մակարդակը և գիտնականների մեծամասնության կենսամակարդակը: Էքսկուրսիայի մասնակիցները այցելել են քիմիայի լաբորատորիա, դասասենյակներ և զրուցել աշակերտների հետ։ Անդրեասյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դպրոցում աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը…
Կարդալ ավելինՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 7-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ճանապարհային դեպարտամենտ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին









