Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, մրցույթին մասնակից երիտասարդներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ «100…
Կարդալ ավելինՀամայնքային ոստիկանություն-հասարակություն համագործակցություն՝ հանուն անչափահասների համար անվտանգ միջավայրի․ տեղի է ունեցել քննարկում
Հասարակության հետ ակտիվ երկխոսությունը Համայնքային ոստիկանության աշխատանքի առաջնային սկզբունքն է։ Այդ համատեքստում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ «Լոֆտ» կրթության, մշակույթի, երիտասարդության զարգացման կենտրոնում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Անչափահասների անվտանգ միջավայրի ապահովում, ինչպես նրանց կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարվող հանցավորության նախականխում, կանխում» թեմայով հանդիպում-քննարկում։ Մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների, հանրակրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել անչափահասների հետ տարվող աշխատաքններում շահագրգիռ կառույցների փոխգործակցությունը՝ հակաիրավական վարք դրսևորած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, տարբեր…
Կարդալ ավելին«Փաուս» կենդանասերների բժշկական կենտրոնն այսօր նշում է հիմնադրման տարեդարձը
«Փաուս» կենդանիների բժշկական կենտրոնն արդեն 6 տարեկան է , որն այս տարիների ընդացքում, ոչ միայն բուժել և խնամել է բազմաթիվ կենդանիների ու փրկել է նրանց , այլև կարողացել է կենտրոնը զարգացնել և ձեռքբերել տարածաշրջանում համարվող լավագույն սարքավորումները մեր կենդանիներին լավագույնս բուժելու և հետազոտելու նպատակով: «Զրույց» թերթը, /Սպառողների ասոցիացիան/ անձնակազմը շնորհավորում են կենտրոնի հիմնադրման և զարգացման վեց ամյակը: Եվ մեջբերում ենք կենդանասերների սիրելի կենտրոնի պաշտոնական էջի գրառումը՝ Արդեն 6 տարի ձեզ հետ ՝ Հայաստանի առաջին…
Կարդալ ավելինՎերին Դվինում խնդիրներն իրենց լուծումն են գտնում միասնական ղեկավարի ջանքերով
Տարեմուտին ընդառաջ «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական մարզային հանդիպումներ է ունենում համայնքներին և նրանց ղեկավարներին , ծանոթանում տարվա կատարած աշխատանքներին , ձեռքբերումներին և բացթողումներին ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Արարատի մարզի Վերին Դվինը միակ գյուղական համայնքն է , որը երկար տարիներ ղեկավարում է Լյուդմիլա Պետրովան: Ում ճանաչում են , որպես ամուր կամքի տեր և գործնական կին, ով կարողացել է համայքնը և նրա ազգաբանկչությանը հուզող համայնքային խնդիրներին համապարփակ լուծում տալ և ասորական համայնքը , որպես պատմամշակութային արժեքներով …
Կարդալ ավելինՈսկու արժեքը դեկտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ իջել է 4 200 դոլարից
Առևտրային հարթակի տվյալների համաձայն՝ Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու 2026 թվականի փետրվարյան մատակարարման ֆյուչերսների գինը 2025 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր առաջին անգամ իջել է` մեկ տրոյական ունցիայի համար նվազելով 4,200 դոլարից։ Թանկարժեք մետաղի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 4,202.2 դոլար` մեկ տրոյական ունցիայի համար։
Կարդալ ավելին8 անձանց, այդ թվում՝ ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել…
Կարդալ ավելինԵվրոպայի անդրազգային ընկերությունների ղեկավարները կորցնում են ԵՄ-ում ներդրումների նկատմամբ իրենց հետաքրքրությունը․ ERT
Եվրոպական առաջատար անդրազգային ընկերությունների ղեկավարներն ավելի ու ավելի հաճախ են քննարկում ներդրումները Եվրամիության երկրներից այլ պետություններ տեղափոխելու հնարավորությունը՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի և բարեփոխումների բացակայության պատճառով։ Այս մասին է վկայում Արդյունաբերողների եվրոպական կլոր սեղանի (European Round Table of Industrialists – ERT) կողմից անցկացված հարցումը։ Ըստ Եվրոպայի մրցունակության բարձրացման հարցերը համակարգող միավորման զեկույցի՝ շուրջ 60 խոշոր ընկերությունների ղեկավարներից ավելի քան մեկ երրորդը Եվրոպայում ավելի քիչ ներդրումներ են կատարում, քան նախատեսված է, կամ հետաձգել են ներդրումային որոշումների ընդունումը։…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Դեկտեմբերի 9-ի գիշերը Հայաստանի որոշ շրջաններում, իսկ հետո արդեն մարզերի մեծ մասում, սպասվում են տեղումներ: Լեռներում և որոշ նախալեռնային շրջաններում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, իսկ դաշտավայրերում՝ անձրև: Այրարատյան և Շիրակի դաշտավայրերի ցածրադիր գոտիներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Արևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ: Շաբաթվա վերջում ջերմաստիճանը կմնա անփոփոխ: Ինչպես հայտնել են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է անձրև, իսկ դաշտվայրային շրջաններում առավոտյան հնարավոր է մառախուղ: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2-ից +4-ի սահմաններում, իսկ վաղը՝ կեսօրին՝…
Կարդալ ավելինՆոյեմբերին Հայաստան այցելել է 176 571 զբոսաշրջիկ. Աճը՝ 15%. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ այդմ՝ 2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152976։ 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես…
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.24 մ (07.12.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 15 սմ-ով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2025 թվականի դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.495 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ 116.222 մլն.մ³:
Կարդալ ավելին









