ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբոր ատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել…
Կարդալ ավելինԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց միջազգային 2-րդ գիտաժողովը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը ակադեմիական շրջանակների և աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետների միջև: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը։ Գիտաժողովին մասնակցում…
Կարդալ ավելինԲացահայտվել են առևտրային կազմակերպության տնօրենի կողմից տարբեր պաշտոնյաներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում, իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց կաշառք է տվել տարբեր պաշտոնատար անձանց: Մասնավորապես՝ առևտրային կազմակերպության տնօրենը, գործելով խմբի կազմում, Երևան քաղաքում կառուցվող շինության գազամատակարարման աշխատանքների իրականացման ժամկետանց տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրները կարգավորելու և անհրաժեշտ փաստաթղթերին ընթացք տալու համար 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին տվել է 2 մլն ՀՀ դրամ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +12-ից +14 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +28-ից +30 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +21-ից +25, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11-ից +13, ցերեկը՝ +26-ից +28, Սևանի ավազանում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +25,…
Կարդալ ավելինՄետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին…
Կարդալ ավելինԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է 2025 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ տնտեսագետները բարձրացրել են 2025 թվականի առևտրի աճի իրենց կանխատեսումը մինչև 2,4%»: Օգոստոսին նրանք կանխատեսել էին…
Կարդալ ավելինՀայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 անձ. ՊԵԿ
Հոկտեմբերի 7-ի դրությամբ 2024 թվականի եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 Ֆիզիկական անձ. ՊԵԿ Նրանցից 46 հազար 43–ը իրենց կատարած սոցիալական ծախսերի համար փոխհատուցում են ստացել։ Ընդհանուր վերադարձված գումարը կազմել է 3,923 միլիոն դրամ։ Նշենք, որ 2024 թվականի համար հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն ավելի քան 700 հազար քաղաքացիներ։
Կարդալ ավելինԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Մայոնեզ»-ի արտադրությունը, կասեցվել…
Կարդալ ավելինԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցել է Եվրոպայի տարածաշրջանում կենդանիների անդրսահմանային առաջնահերթ հիվանդությունների հարցերով փորձագիտական մշտական խմբերի (GF-TADs) տարածաշրջանային առաջին համաժողովին։ Մասնակիցները ներկայացրել են անասնահամաճարակային իրավիճակը իրենց երկրներում, ինչպես նաև դաբաղի, խոզերի աֆրիկյան ժանտախտի, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի, կատաղության, հանգուցային մաշկաբորբի, թռչնագրիպի դեմ պայքարի մեխանիզմները։ Քննարկումների ընթացքում շեշտվել է կանխարգելիչ միջոցառումների՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման, վայրի կենդանիների դիակների հավաքման և ոչնչացման, պարբերական մոնիթորինգների, արագ արձագանքման խմբերի գործարկման, անասնահամաճարակային քարտեզագրման ու…
Կարդալ ավելինAMIO EASY. մեծ հնարավորություններ, մեծ քայլերի համար
Հաջողված բիզնես պատմությունները սկսվում են ճիշտ ժամանակին կայացրած որոշումներից: Քայլ առաջ լինելու համար պետք է արագություն, վստահություն և ճիշտ գործընկեր: Ամիօ բանկը ներկայացնում է Amio Easy բիզնես վարկը՝ արագ, ճկուն և պարզ ֆինանսավորում, որը կօգնի իրականացնել Ձեր բիզնես նպատակները և ընդլայնել հնարավորությունները: Ինչու՞ ընտրել Amio Easy բիզնես վարկը. Վարկը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության Արագ հաստատում՝ ընդամենը մի քանի քայլով Ճկուն պայմաններ՝ հարմարեցված Ձեր բիզնեսի կարիքներին Արժույթի ընտրության հնարավորություն՝ ՀՀ…
Կարդալ ավելին









