Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ: ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես…
Կարդալ ավելինԿասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ի մասնավորի՝ պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված, առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու…
Կարդալ ավելին«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…
Կարդալ ավելինՀայաստանում 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգ է առել 100 հնարավորից 46-ի մակարդակում․ փորձագետ
2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի: «2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել…
Կարդալ ավելինՀաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը…
Կարդալ ավելինԱմիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ամիօ բանկը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում, առաջարկում է հիփոթեքային վարկավորում: Ծրագրի շահառուները կարող են հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում: Պետության կողմից նախատեսվում է հիփոթեքային վարկի մարման աջակցություն՝ 10 տարվա ընթացքում: Ամիօ բանկը տրամադրում է 2 միլիոնից մինչև 55 միլիոն դրամի չափով գույքային ապահովությամբ հիփոթեքային վարկեր՝ 10.5-13% անվանական տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.09-14.56%, իսկ վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 7 աշխատանքային օրվա…
Կարդալ ավելինԲժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց
Փետրվարի 23-ին Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել բժիշկների բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները նամակներ են փոխանցել խորհրդարանի նախագահին և բոլոր խորհրդարանական խմբակցություններին։ Նրանք, մասնավորապես, խնդրել են անցկացնել խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում առկա բացերի ու ռիսկերի վերաբերյալ։ Ակցիայի կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը պարզաբանել է, թե որն է խնդիրը և ինչու են անհրաժեշտ այդ լսումները։ «Մեր պահանջը դա է, որպեսզի փոխեն վճարման կարգը, փոփոխեն նվազագույն շեմը, վերահաշվարկեն բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը և…
Կարդալ ավելինՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համա
Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով: Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։ Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):
Կարդալ ավելինՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն ու բուք
Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-27-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում…
Կարդալ ավելինԳլոբալ տաքացումը վտանգի տակ է դնում սուրճի համաշխարհային շուկան
Կլիմայի փոփոխությունը վտանգի տակ է դնում աշխարհում սուրճի մատակարարումները և հանգեցնում է սպառողական գների աճի, մինչդեռ դժվարությունների մեջ գտնվող ֆերմերները կոչ են անում իրենց կառավարություններին անհապաղ գործել։ Անկախ գիտնականների և հաղորդակցության մասնագետների Climate Central խումբը վերլուծել է 2021–2025 թվականների ջերմաստիճանները և համեմատել դրանք ածխածնի արտանետումների բացակայության հիպոթետիկ իրավիճակի հետ, հաղորդում է Euronews-ը։ Գիտնականները պարզել են, որ մարդու կողմից պայմանավորված կլիմայի փոփոխությունը ավելի հաճախ է հանգեցնում ջերմաստիճանի՝ «սուրճի վնասի շեմից» (30℃) բարձրացմանը աշխարհի հիմնական արտադրական…
Կարդալ ավելին









