Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը (2025 թ.), որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Վերջինս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին: Զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը:…
Կարդալ ավելինԴատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:…
Կարդալ ավելինԱյսօրվանից՝ ապրիլի 1-ից, վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը գործող սահմանափակումն ավարտվել է, և այլևս պարտադիր չէ ձմեռային անվադողերով երթևեկելը։ Այս ժամանակահատվածը սահմանվել էր՝ հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններն ու ճանապարհների սառցակալման ռիսկերը։ Հիշեցնենք, որ նախատեսվող կարգավորումների համաձայն՝ տարվա տարբեր եղանակներին համապատասխան անվադողերի օգտագործումը միտված է բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնելու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների` նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ ամառային անվադողերով երթևեկության դեպքում սահմանվում է 5,000 դրամ տուգանք, իսկ այդ ժամանակահատվածում ամառային անվադողերով երթևեկության հետևանքով…
Կարդալ ավելին«ԷԼ ԳԱՐԴԵՆ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8): Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Այսպես՝ – սննդի կառույցում հնարավոր չի եղել կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, չի բացառվել կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, – խոհանոցի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից,…
Կարդալ ավելինՊուտինն աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Փաշինյանի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չորեքշաբթի օրը տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։ «Եվ այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինՁկնաբուծարանների փակ շրջանառու ջրային համարկարգին անցնելը պարտադիր չէ
Կառավարությունը նախկինում պարտադրում էր , որ մինչև 2024 թ. գործող ձկնաբուծարանները, հանքերը պետք է անցնեն արտադրության փակ շրջանառու համակարգին: Խնդիրը նախկինում բացատրում էին , որ տնտեսական արդյունավետության տեսանկյունից՝ բնական նույն ռեսուրսով կարելի է մի քանի անգամ արժեք ստանալ: Կանաչ տնտեսության անցնելու այս սկզբունքով մինչև 2024 թվականը գործող ձկնաբուծարանները, հանքերը կանցնեն արտադրության փակ շրջանառու համակարգի: Ջրային նոր օրենսգրքով ջրօգտագործողները տարբերակվել են որպես կրկնակի և երկրորդային: Նախկինում Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնաբանում էր հետևյալ կերպ՝ Օրինակ ձկնաբուծարանը, ենթադրենք՝…
Կարդալ ավելինԵրևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ
Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն…
Կարդալ ավելինԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 377.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.76 դրամ (նվազել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-430.5 դրամով, վաճառվում է 436.5–441 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.63 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։ Օդի ջերմաստիճանը շրջաններում. Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝…
Կարդալ ավելին








