Թուրքիայում հունվարին սպառողական գների աճը դանդաղել է չորրորդ ամիսն անընդմեջ՝ թարմացնելով 2021 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշը, սակայն սննդամթերքի և մի շարք այլ ապրանքների գների սեզոնային թռիչքի պատճառով գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Հունվարին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 30,65%՝ դեկտեմբերի 30,89%-ի համեմատ. հայտնել է «Turkstat»-ը։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալել են, որ այն կնվազի մինչև 30%: Կոմունալ ծառայությունների գների աճը հունվարին դանդաղել է՝ հասնելով 45,36%-ի՝ նախորդ ամսվա 49,45%-ի փոխարեն: Կահույքի և տնային պարագաների…
Կարդալ ավելինԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ…
Կարդալ ավելինԻջևանի զբոսայգու տարածքում ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հերթական հայցերը բավարարվել են
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունվարի 26-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը: Վճիռներով դադարեցվել են վերոնշյալ…
Կարդալ ավելին2026 թվականին Հայաստանի երեք մարզերում նախատեսում ենք միավորել համայնքները․ նախարար
2026 թվականին նախատեսում ենք համայնքների խոշորացում իրականացնել Հայաստանի երեք մարզերում։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա պարզաբանել է, որ փոփոխությունները տեղի կունենան Սյունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում՝ այն տրամաբանությամբ, որն իրականացվել է Խոյ և Վաղարշապատ համայնքներում։ «Հիմնականում կմիավորվեն գյուղական համայնքները և այս գործընթացը շարունակական կլինի»,- ընդգծել է Խուդաթյանը։ Նա հավաստիացրել է, որ փոփոխությունները կատարվում են ոչ թե այդ համայնքներում տեղական իշխանությունը…
Կարդալ ավելին«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորություն
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը. գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ծրագրի նպատակն է նպաստել կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ակտիվացմանը: Կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ: Ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր: Ծրագրի շրջանակում տեղի կունենան տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում- քննարկումներ,…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Կենտրոնական բանկի փոխանցմամբ այսօր, փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:
Կարդալ ավելինԿԸՀ-ն համալրել է թիվ 4, 7, 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 2-ի արտահերթ նիստում փոփոխություն է կատարել ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունած թիվ 89-Ա որոշման մեջ։ ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է Երևանի թիվ 4 և թիվ 7, ինչպես նաև Արտաշատի թիվ 12 ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները։ Այսպիսով, Երևանի թիվ 4 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը համալրել է Սոնա Կարապետի Հայրապետյանը, Թիվ 7 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Արսեն Միքայելի Այվազյանովը, Թիվ 12 ԸԸՀ-ի թափուր պաշտոնը՝ Մանիկ Սոսի Խաչատրյանը։
Կարդալ ավելինՀունվարի 31-ի «Անգլերենի» որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ
2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից….
Կարդալ ավելին2024 YR4 աստերոիդը կարող է բախվել Լուսնին 2032 թվականին. ի՞նչ է սա նշանակում Երկրի համար
2032 թվականի դեկտեմբերին Լուսինը կարող է հայտնվել 21-րդ դարի ամենատպավորիչ և գիտականորեն նշանակալի իրադարձությունների կենտրոնում: Մոտ 60 մետր տրամագծով 2024 YR4 աստերոիդը մեր արբանյակի հետ բախվելու մոտ 4% հավանականություն ունի: Թեև հավանականությունը դեռևս ցածր է, այն արդեն համարվում է ոչ զրոյական, և աստղագետները սկսել են լրջորեն գնահատել հետևանքները՝ թե՛ պոտենցիալ վտանգները, թե՛ գիտության համար բացվող եզակի հնարավորությունները: Այս մասին հայտնում է Universe Today-ը: Իրադարձության մասշտաբը Եթե բախումը տեղի ունենա 2032 թվականի դեկտեմբերի 22-ին, արտազատված էներգիան համադրելի կլինի միջին հզորության թերմոմիջուկային լիցքի պայթյունի հետ:…
Կարդալ ավելին«Մուլտի Լեոն»–ը Երևանում 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. Դատախազությունը միջնորդագիր է ուղղել քաղաքապետարան ին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000 թվականի N 1810, 2003 թվականի N 131-Ա, 2001 թվականի N 315 և 2003 թվականի N 91-Ա որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է 4000 քմ, 2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք՝ համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների…
Կարդալ ավելին








