Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել…
Կարդալ ավելինՖիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են
Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։ Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելինԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։ Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով…
Կարդալ ավելինԱմիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում
Իրականացված երազանքներ, սպասվածից բարձր արդյունքներ և շահավետ առաջարկներ մեկ հասցեում. կայացավ TOON EXPO անշարժ գույքի ոլորտի տարվա խոշոր ցուցահանդեսը: Ամիօ բանկը այս տարի ևս Տուն էքսպոյի օրերին ներկայացավ հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, լավագույն պայմաններով ու պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ: Ամիօ բանկի մարդաշատ և նորարարական տաղավարում բազմաթիվ երազանքներ դարձան իրականություն՝ մեկնարկ տալով հաճախորդների կյանքի նոր շրջափուլին: Տաղավարում այցելուները ծանոթացան հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման և վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաև բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա…
Կարդալ ավելինԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է
Այսօր Երևանում ամփոփվել են անասնաբուժական աշխատուժի զարգացման ազգային եռօրյա աշխատաժողովի աշխատանքները: Մասնակիցները գործնական քննարկումներ են արել անասնաբուժական աշխատուժի կարիքները ձևավորող ապագա շարժիչ ուժերը բացահայտելու ուղղությամբ, ձևակերպել և ներկայացրել են անասնաբուժական աշխատուժի զարգացմանը խոչընդոտող հիմնական բացթողումները, կարիքները, կարողությունների զարգացման մեխանիզմները և դրանում ներգրավված տարբեր շահագրգիռ կողմերի դերը։ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) բանախոսները, գոհունակություն հայտնելով, աշխատաժողովն ազգային մասնակցության ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, ներկայացրել են, թե ինչպես կարող են անասնաբուժական ոլորտի օրենսդրական կարգավորումները Հայաստանում ապահովել աշխատուժի արդյունավետ կառավարումը, մասնավոր հատվածի ներգրավվածությունը, թիմային ծառայությունների մատուցումը և աշխատուժի պաշտպանությունը, նշել են տարբեր…
Կարդալ ավելինՇիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ. Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են «Մածուն 2.5%» ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության․ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Մածուն 2.5%» արտադրատեսակի նմուշը կաթնայուղի ճարպաթթվային կազմ՝ «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝…
Կարդալ ավելինԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ սպառողի սեղանի ձվի անվտանգությունը ապահովելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում: Դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ, «Գնդեվազ Ֆարմ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Լուսակերտի «Էլիտ»» ՍՊԸ, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի…
Կարդալ ավելինԱմփոփիչ հանդիպում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ
Մարտի 30-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են առաքելության այցի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին, առկա մարտահրավերներին և առաջիկա ժամանակահատվածի քաղաքականության ուղղություններին։ Քննարկվել է նաև ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը՝ արձանագրելով դրանց իրականացման առաջընթացը։ Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով համատեղ աշխատանքը տնտեսական կայունության պահպանման, ռիսկերի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ֆինանսական…
Կարդալ ավելին«ՖՌԱՆՉՖՈՒԴ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Արմավիր, Հանրապետության 14) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի, արտադրության կասեցումը: Նշված արտադրատեսակում նախկինում հայտնաբերված խախտումները չեն եղել, ինչը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ:
Կարդալ ավելինՀրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը (2025 թ.), որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Վերջինս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին: Զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը:…
Կարդալ ավելին








