Մայրության և գեղեցկության օրվա առթիվ շնորհավորում եմ մեր հերոսածին մայրերին, նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։ «Մայրության և գեղեցկության օրվա առթիվ շնորհավորում եմ մեր հերոսածին մայրերին, քույրերին, բոլոր կանանց՝ հղելով լավագույն բարեմաղթանքներ»,-նշված է ուղերձում։
Կարդալ ավելինՑԱԽԱԼ-ը պարսկերենով նախազգուշացրել է իրանցիներին՝ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պարսկերենով արտակարգ նախազգուշացում է հրապարակել Իրանի բնակիչների համար՝ կոչ անելով նրանց մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ն ձեռնպահ մնալ երկրի ողջ տարածքում գնացքների օգտագործումից: «Գնացքներում և երկաթուղային գծերի մոտակայքում ձեր ներկայությունը վտանգում է ձեր կյանքը», — ասված է ուղերձում:
Կարդալ ավելինՄաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները
Սկսվել է Ողջաբերդ և Գետառ գետերի հուների մաքրումը։ Դրանցից դուրս են բերվում կենցաղային և կոշտ թափոնները՝ ապահովելով ավելի մաքուր և անվտանգ միջավայր։ Աշխատանքների ծավալը կազմում է ավելի քան 4000 խմ: https://www.facebook.com/reel/958427366899295
Կարդալ ավելինՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարություն. Հայաստանը ռուսական դեղամիջոցների հիմնական գնորդների ցանկում է
Հայաստանը ռուսական դեղամիջոցների խոշորագույն արտասահմանյան գնորդների թվում է։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը։ Նախարարի խոսքով՝ ռուսական դեղագործական արտադրանքի հիմնական սպառողներն են Ղազախստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Ալժիրը, Լիտվան, Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը։ Արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ այլ դաշնային գերատեսչությունների հետ համատեղ, կազմել է 46 երկրների ցանկ, որոնք հեռանկարային են տեղական դեղագործական արտադրանքի արտահանման համար։ Ցուցակում ընդգրկվել են ԵԱՏՄ, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և…
Կարդալ ավելինԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնակատար Մարտին Գալստյանի թեկնածությանը։ Գալստյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջին 7 տարիների ընթացքում ԿԲ-ի իրականացրած գործունեությունը։ Հայաստանի Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որի գլխավոր նպատակը երկրում գների կայունության ապահովումն է։ Այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականությունը, թողարկում է ազգային արժույթը, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը՝ ապահովելով բանկային հատվածի և վճարահաշվարկային համակարգերի կայունությունը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների…
Կարդալ ավելինԴոլարն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 6-ին, կազմել է 376.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.96 դրամ (նվազել է 0.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.07 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 373–375 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-431 դրամով, վաճառվում է 436–442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.62-4.76 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՌուսաստանը կոչ է արել չխաթարել իրանական հարցի շուրջ բանակցությունների պատեհությունը
Կարևոր է թույլ չտալ խաթարել քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու բանակցությունների մնացած հնարավորությունները։ Կոչ ենք անում, որ այդ հանգամանքը լիովին հաշվի առնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ Հարձակումները դառնում են ավելի ու ավելի դաժան և ավերիչ՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական թիրախները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանց թվում՝ ԱԷՄԳ-ի պաշտպանության տակ…
Կարդալ ավելինՄեր օդաչուի փրկարարական գործողությանը Իրանում 155 ինքնաթիռ է մասնակցել. Թրամփ
Իրանի օդային տարածքում խոցված ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողությանը մասնակցել է 155 ինքնաթիռ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դրանց թվում՝ չորս ռմբակոծիչ, 64 կործանիչ, 48 լցարկող ինքնաթիռ, 13 փրկարարական ինքնաթիռ և այլն։ Իսկ հետո, երբ հայտնվեցինք գետնին, պայթեցրինք մեր հին, մեծ ինքնաթիռները»,- նշել է նա։
Կարդալ ավելինԻրանը Թրամփի վերջնագրին հեգնանքով է պատասխանել
Ժամը 20:00-ն լավագույն ժամանակը չէ։ Դրա մասին ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի։ «Կարո՞ղ եք խնդրեմ փոխել այն 13:00-ից մինչև 14:00-ն, կամ, եթե հնարավոր է, 01:00-ից մինչև 02:00-ն: Շնորհակալություն նման կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել են դեսպանատնից։
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել…
Կարդալ ավելին








