Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ

Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն…

Կարդալ ավելին

Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր

Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 377.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.76 դրամ (նվազել  է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-430.5 դրամով, վաճառվում է 436.5–441 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.63 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

  Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։ Օդի ջերմաստիճանը շրջաններում. Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝…

Կարդալ ավելին

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

Օնլայն վարկ AMIO Mobile-ում

  Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք ցանկալի գնումները՝ ձևակերպելով արագ վարկ ընդամենը մի քանի րոպեում AMIO Mobile հավելվածի միջոցով: AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք տարեկան անվանական 15% -18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08% – 19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ Ժամկետ՝ 12-60 ամիս Արագ և հարմար գործընթաց Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, գումարը անմիջապես հասանելի է դառնում հաշվին: Օնլայն…

Կարդալ ավելին

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության…

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթակիր լցանավին մուտք գործել Կուբա

ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթակիր լցանավին մուտք գործել Կուբա

  ԱՄՆ առափնյա պահպանությունը թույլ կտա հում նավթով բեռնված ռուսական տանկերին անարգել անցնել Կուբա՝ չնայած կղզու նկատմամբ ամերիկյան փաստացի վառելիքային շրջափակմանը։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկացի իրազեկ պաշտոնյային։ Նրա խոսքով՝ ԱՄՆ առափնյա պահպանությունը երկու պարեկային նավակ ունի տարածաշրջանում, որոնք կարող էին փորձել կանգնեցնել ռուսական լցանավը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ միջոց ձեռնարկելու հրաման չի տվել։ Ինչպես հայտնում է պարբերականը, 730 հազար բարել նավթ տեղափոխող տանկերը հենց այս…

Կարդալ ավելին

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ « Ի մասնավորի՝ – հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, – խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված…

Կարդալ ավելին

Մուտքը ազատ է սիրով հրավիրում են

Մուտքը ազատ է սիրով հրավիրում են

Մուտքը ազատ է սիրով հրավիրում և սպասում եմ։ Հունիսի 7-ին մնացել են հաշված օրեր։ Դժվա՞ր է կողմնորոշվել․․․ Եթե ուզում ես զվարճանալ ու զարգացնել գիտակցված ընտրության հմտություններ, արի՛ «ԼՈՖԹ» ակումբ (Մոսկովյան փող․ 3ա շենք) ու մասնակցիր «Փոփոխությունների թատրոնի» նոր՝ «ՔՈ ՔՎԵՆ՝ ԲՈՒՄԵՐԱՆԳ» ինտերակտիվ ներկայացմանը։ Առաջիկա ցուցադրությունները՝  Մարտի 30-ին, ժամը՝ 19։00-ին  Մարտի 31-ին, ժամը՝ 17։00-ին  Ապրիլի 1-ին, ժամը՝ 19։00-ին  Ապրիլի 3-ին, ժամը՝ 19։00-ին  Ապրիլի 6-ին, ժամը՝ 19։00-ին Նախագիծն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության»…

Կարդալ ավելին
1 9 10 11 12 13 845