Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցներում հրապարակված Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից իրականացվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերաբերյալ տեսանյութն ունի մոտ մեկուկես ամսվա վաղեմություն։ Հոդվածում բարձրացված խնդրին Տեսչական մարմինն արձագանքել է դեռևս ս.թ. օգոստոսի 7-ին և հարուցված վարչական վարույթի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող Ընկերության պատասխանատու անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է 150.000դր. վարչական տուգանք։ Տրվել է հստակ հանձնարարական հայտնաբերված…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկում տեղի է ունեցել ԱՄՀ առաքելության այցի բացման հանդիպումը
Սեպտեմբերի 16-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը, Հովհաննես Խաչատրյանը։ Քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարներն ու հիմնական ռիսկերը, դրամավարկային քաղաքականությունը, արժութային քաղաքականությունը, միջազգային պահուստների մասով և ֆինանսական հատվածի զարգացումները։ Կողմերն անդրադարձել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին՝ ներառյալ բանկերի…
Կարդալ ավելինԲացահայտվել է հափշտակություններ կատարող խումբ
2025 թվականին բացահայտվել է ավտոմեքենաներից հափշտակություններ կատարող 37 խումբ, իսկ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 43 խումբ, սա մեր որդեգրած քաղաքականության արդյունքն է․ ՆԳ նախարար:
Կարդալ ավելինԿրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին
Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս մեկ կանոնակարգի՝ «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնություն տրամադրելու կարգը, պայմանները և ժամկետները, համաձայնության մերժման հիմքերը» կանոնակարգ 7/13-ի նախագիծը: Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ….
Կարդալ ավելինՓրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սապսանը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը Սապսան՝ թափառաբազե (լատիներեն՝ Falco peregrinus), բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակի է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։ Նույն օրը՝ ժամը…
Կարդալ ավելին«Վեդի եւ Արարատ համայնքները միավորվում են՝ դառնալով ավելի խոշոր Արարատ համայնք»
Հոկտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ղեկավարի ընտրություններ: Հանրապետության մի շարք համայնքներ էլ այս փուլով խոշորանալու են ՝ Վայոց ձորի Եղեգնաձոր և Արենի համայքներն միավորվելու են , որին կհետևի Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները: Վեդի համայնքի նախկին ղեկավար ՝ Աժ պատգամավոր Գարիկ Սարգսյանը , ով մշտապես համայնքի ազգաբնակչության և առաջացած խնդիրների հետևողական լուծողն է այս անգամ էլ փորձել է կարգավորումներ առաջարկել Վեդի խոշորացող համայնքի հետ կապված , սակայն կառավարությունը /ՏԻՄ կառավարման…
Կարդալ ավելինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրում անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Տնտեսավարողը, չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով վերցրել է հարակից տարածքով հոսող գետակից՝ իրականացնելով ապօրինի ջրառ մակերևութային ջրային ռեսուրսից։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։
Կարդալ ավելինՔաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 6.75%
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 35 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի 4 մարզում և Երևանում: Սեպտեմբերի 17 Իջևանի Շատրվանների հրապարակ Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։ Սեպտեմբերի 18 Վանաձորի Հայքի հրապարակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։ Սեպտեմբերի 19 Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։ Սեպտեմբերի 20 Գյումրու թատերական հրապարակ Ելույթ…
Կարդալ ավելին«ԿՈՒՊԱՏԻՆ» ԿՐԿԻՆ ԿԱՐՏԱԴՐՎԻ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրության կասեցումը: Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ փաստվել է, որ այս արտադրատեսակում նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են
Կարդալ ավելին








