ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչև օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու և օրինականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաև, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլևս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…
Կարդալ ավելին«ԿԱԹՆԱՌԱՏ»-Ի «ԼՈՌԻ ՊԱՆԻՐ 50%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլլկաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Ընկերության տնօրինությանը…
Կարդալ ավելինԱկամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին
Իհարկե, մենք նույնպես տեսել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ինչ-որ պատճառով շտապողաբար փորձում են առաջ մղել մինչև Հայաստանի գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսպես նա մեկնաբանել է Հանրապետության իշխանությունների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրերի վերաբերյալ հարցը, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին ու հանրաքվեներին միայն այն պայմանով, եթե կամարտահայտման օրվանից առաջ վերջին վեց ամսվա ընթացքում փաստացի բնակվել են Հայաստանում։ «Դրա…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԴԻԼԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՇԻՐԱԿ ՎԵԼԼԻ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԱԱ Տրանզիտ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ Վելլի» («Shirak Valley») կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ – արտադրական շինության առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ կապված հարց: ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի…
Կարդալ ավելինՀամբարձում Մաթևոսյանըմասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։ Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը…
Կարդալ ավելինՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։ «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։ «Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն…
Կարդալ ավելինՆոր ծրագրեր և հեռանկարներ կաթնամթերք վերամշակող գործարանի համար
Մինչ ՀՀ ՍԱՏՄ փորձում է հերթական ուսումնասիրությունը և նմուշառումներ իրականացներլ կաթնամթերքի շուկայում հայտնի «Արարատյան» ապրանքանիշին , բայց հիշյալ գործարանը նոր արտադրատեսակներ է ստեղծել, որոնք շատ ընդունված են սպառողների կողմից, որը վկայում են վերոհիշյալ գործարանի զարգացման հեռանկարները: «Խաք» ընկերությունը ինչպես արդեն հայտնի է «Արարատյան» ապրանքանիշը իր արտադրատեսակների սակագները մշտապես համատեղում է բարձր որակի հետ և այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց գործարանի արտադրամասի ղեկավարը -պատասխանատուն ում խոսքերով՝ դեռևս ՌԴ -ից որոշ արտադրական հումքի մշակմանը վերաբերվող ապրանքների…
Կարդալ ավելին








