Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել «Փեթակ» տանող Քրիստափորի փողոցի մի հատվածը. ԱԻՆ խոսնակ

Որոշվել է միակողմանի բացել Քրիստափորի փողոցի մի հատվածը, որը օգոստոսի 14-ից փակ է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ««Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Երեկ «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Տեղեկացնում եմ, որ երեկ…

Կարդալ ավելին

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Եթե 500 մարդ գա Աղավնո, ապա իրավիճակը կփոխվի. Սուրեն Պետրոսյան

Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը: Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա…

Կարդալ ավելին

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, ընթանում է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստը։ Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Պաշտպանները հայտնել են, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է…

Կարդալ ավելին

Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը եւ եւս երկու անձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խաչատուր Քոքոբելյանը։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի…

Կարդալ ավելին

Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal

Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին Կարսում են հանդիպելու. Ulusal Kanal

Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների  Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել…

Կարդալ ավելին

Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն

Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան…

Կարդալ ավելին

Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ

Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ

Թուրքական Քոնիայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիեւը նշել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի կազմակերպման բարձր մակարդակը։ Էրդողանը, իր հերթին, հերթական անգամ հայտնել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

Կարդալ ավելին

Բնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան

Բնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա, այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։ «Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ  Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։ Սուրեն…

Կարդալ ավելին

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ…

Կարդալ ավելին

Հայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Հայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։ Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին եւ նույնպես վաստակեց 19 միավոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։ Երրորդ տեղեը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ…

Կարդալ ավելին
1 476 477 478 479 480 573