Եղանակը Հայաստանում

Մայիսի 31-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կաճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաև հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+11, ցերեկը +22+26,

Կոտայքի լեռներ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+24,

Լոռի՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28,

Տավուշ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+24,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30,

Արարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+34,

Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29։

Spread the love