Ուշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Ուշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով

Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

Կարդալ ավելին

Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ

Սկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ

Գաղտնիք չէ, որ անձնական ֆինանսական եկամուտներն ավելացնելու լավագույն և ապահով միջոցներից են պարտատոմսերը: Նրանք ունեն բարձր լիկվիդայնություն, կամայական պահի կարող ես վաճառել և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով: Թե մայր գուման է ապահով, թե եկամտի աղբյուրն է երաշխավորված: Ավելացրու անձնական ֆինանսական միջոցներդ` ձեռք բերելով Ամիօ բանկի անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դոլարային պարտատոմսերը՝ հետևյալ պայմաններով․ Արժեթղթերի անվանական արժեքը  –  100 ԱՄՆ դոլար Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75%…

Կարդալ ավելին

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin

Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի հատիկների գները 2024-2025 թվականների սեզոնի սկզբին կբարձրանան՝ 2023-2024 թվականների սեզոնի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը՝ հղում անելով Գանայի կակաոյի հատիկների գնումների ազգային մարմնին։ Գանայում մեկ տոննա կակաոյի հատիկի գինը հասել է 49600 ցեդիի (3006 դոլար)՝ նախորդ տարվա 48.000 ցեդի (2909 դոլար) սակագնի դիմաց: «Այս միջոցը նպատակ ունի ամրապնդել արտադրողների վստահությունը, բարձրացնել եկամուտների կայունությունը և ամրապնդել կառավարման գործընկերությունը արտադրողների հետ», – մեջբերում է գործակալությունը Գանայի գործակալության խոսքերը:…

Կարդալ ավելին

2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի. ԿԲ

2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի. ԿԲ

2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, այս տարվա հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Գալստյանը հիշեցրեց, որ վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը՝ հետկովիդային և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ֆոնին, պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը, այնուհետև՝ վերաբնակիչների զգալի հոսքի…

Կարդալ ավելին

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին(Ֆոտոռեպորտաժ)

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետը մասնակցել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովին(Ֆոտոռեպորտաժ)

Նոյեմբերի 4-ից 7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին շուրջ 160 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարևորել է միջազգային մակարդակով անվտանգությանն ուղղված ջանքերը, նշել, որ Միացյալ Թագավորությունն ակտիվորեն մասնակցում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային…

Կարդալ ավելին

Նախագահը դեսպաններ է նշանակել Կատարում, Ուգանդայում եւ Ռուանդայում

Նախագահը դեսպաններ է նշանակել Կատարում, Ուգանդայում եւ Ռուանդայում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայում և  Ռուանդայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Կարդալ ավելին

Բուսական ռեսվերատրոլ նյութը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը. The Guardian

Բուսական ռեսվերատրոլ նյութը նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը. The Guardian

Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները կարմիր խաղողի, գետնանուշի և հապալասի մեջ հայտնաբերել են ռեսվերատրոլ բուսական միացությունը, որը օրգանիզմը պաշտպանում է աղիների քաղցկեղից։ Հայտնագործության մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։ Հետազոտության արդյունքները հիմնված են թիմի ավելի քան մեկ տասնամյակի աշխատանքի վրա, որն ավելի վաղ հայտնաբերել էր, որ զտված ռեսվերատրոլը կարող է դանդաղեցնել ուռուցքների աճը մկների շրջանում՝ չմարսված վիճակում աղիքներ հասնելով: Նոր նախագիծը նպատակ ունի փորձարկումներ անցկացնել 50-73 տարեկան մարդկանց վրա, ովքեր հետազոտվել են աղիքային պոլիպների համար՝…

Կարդալ ավելին

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, սննդամթերքի հետ անմիջական շփման…

Կարդալ ավելին

59-ամյա տղամարդը զբաղվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ. (Տեսանյութ)

59-ամյա տղամարդը զբաղվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ. (Տեսանյութ)

Նոյեմբերի 8-ին ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլտվության, տանը պատրաստում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնշումներով օղի և կոնյակ: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության ծառայողներն այցելել են նշված հասցե: 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ…

Կարդալ ավելին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներին

ՄՊՀ-ից  տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներինն էր՝ հանրապետության տարբեր բուհ-երի ապագա իրավաբանների և տնտեսագետների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակում: Ուսանողները մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատակիցների զեկուցումները: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ծանոթացրել է ապագա իրավաբաններին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, առաջնահերթություններին,  իրականացված ուշագրավ վարույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում բացահայտված մրցակցային իրավախախտումներին: Նիստի պաշտոնական մասից հետո հանդիպումը շարունակվել է ուսանողների…

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 569